ՀՀ բյուջեի «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագիր

Բյուջետային ծրագրի 1146, միջոցառման 11014 դասիչ։

Պարզաբանում

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումն ստեղծվել է պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրեր մշակելու, կազմակերպելու, տարածելու նպատակով. իր կանոնադրությամբ կրթահամալիրը «շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է»: Կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարությունը 1989-2005թթ իր ստեղծած ուսումնական կազմակերպությունը ֆինանսավորել է կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված գործունեության նպատակին, առարկային, կառուցվածքին համապատասխան։ 2005թ.-ից, բացի հանրակրթական, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով ֆինանսավորումից, հիմնադիրը կրթահամալիրի կանոնադրական գործունեության անընդհատությունը և բնականոնությունն ապահովելու համար կրթահամալիրը ֆինանսավորել է նաև պետական բյուջեի դրամաշնորհային ծրագրերով՝ պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրերի իրականացման, նախադպրոցական կրթության, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթության իրականացման, սովորողների և դասավանդողների օժտվածության  զարգացման համար։ Դրամաշնորհային ծրագիրը  ներառում է. 

  • հեղինակային կրթական ծրագրերի մշակում-լրամշակում, ամբողջական թվային ուսուցման համար սովորողներին և ուսուցիչներին անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային նյութերի ստեղծում, ծրագրի ուսուցիչների մասնագիտական զարգացում, ծրագրի իրագործման համար անհրաժեշտ թվային գրադարանի, թվային միջավայրի ստեղծում, սպասարկում (2022-ին՝ մոտ 36 մլն դրամ).
  • կրթահամալիրի դպրոց-պարտեզների կազմում գործող նախակրթարանների սաների՝ 2-5 տարեկանների խմբերի պահպանում (2022-ին՝ մոտ 50 մլն դրամ).
  • սովորողների նախասիրությունների, օժտվածության դրսևորման, զարգացման ֆիզիկական և մեդիա բաց համակարգի աջակցություն. կրթահամալիրի կազմում գործող ուսումնական կենտրոնների պահպանություն, նրանցում իրականացվող ծրագրերի ստեղծում (2022-ին՝ մոտ 32.5 մլն)։

Ծրագիրը չի կարող շարունակական չլինել՝ որպես հեղինակային կրթական ծրագիրն ընտրող սովորողի (2022-ին՝  1-12-րդ դասարանցի 3000-ի չափ սովորող) կրթության սահմանադրական իրավունքի ապահովում։ Ծրագրի շահառուներ են կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, լրացուցիչ, արտադպրոցական կրթական ծրագրերի սովորողները, սաները, նրանց ընտանիքները, կրթահամալիրի մանկավարժական աշխատողները, հեղինակային կրթական ծրագրերով իրականացվող ստուգատեսների, նախագծերի մասնակիցները՝ հանրապետության ուսումնական հաստատությունների խմբեր, կրթահամալիրի կայքից, մեդիագրադարանից, դասավանդողների բլոգներից, սոցցանցներով տարածվող նյութերից օգտվողներ, ուսումնական ճամփորդություններով հանդիպումների, արտագնա համերգ-ներկայացումների, հեռավար ուսուցման ծրագրերի մասնակիցներ հանրապետությունում և արտերկրում, հանրապետության կրթական համակարգը։ 2022թ. ծրագրով ապահովվում են՝

ա) հեղինակային մանկավարժության լաբորատորիայի, մասնագիտական խմբերի, կրթահամալիրի մասնաժողովի գործունեությունը՝ մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման նախագծերի իրականացումը, mskh.am ցանցի գործունեությունը.

բ) հեղինակային կրթական ծրագրի հինգ նախակրթարանների՝ 2-5 տարեկանների 14 խմբերի (շուրջ 400 սան) գործունեությունը.

գ) լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթական ծրագրերի կազմակերպիչ ուսումնական 10 կենտրոնների, ստեղծագործական խմբերի գործունեությունը, ուսումնական ֆլեշմոբները, ստուգատեսների, փառատոների, ճամբարների, սովորողների նախասիրությունների զարգացման դասընթացների, նախագծերի, ակումբների, մասնագիտական կողմնորոշման նախագծերի կազմակերպումը։

2023-2025 թթ ՄԺԾ ծրագրով «Աջակցություն «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար» շարունակական ծրագրով դրամաշնորհի չափն առաջարկել ենք հաշվել 2021-ի փաստացի ֆինանսավորման համեմատ՝ տարեկան 10%-ի չափ աճով՝   նկատի ունենալով շահառուների թվի աճը,  հեղինակային դրամաշնորհային ծրագրով մատուցվող ծառայությունների՝ ուսումնական կենտրոնների, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաների, մշակվող դասընթացների, ուսումնական նախագծերի, ստեղծվող ուսումնական նյութերի  ծավալների աճը։

Ծրագրի 2022թ. աշխատանքներում Բլեյան բաց ցանցի տարածման աշխատանքները, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորում 2021թ սկսված գործընկերային նախագծերը ներառված են, իրականացվում են կրթահամալիրի ստեղծած ոչ բյուջետային միջոցներով։ 2023-2025 թթ ծրագրի ընդարձակումը հիմնավորվում է այդ աշխատանքների ծավալով, զարգացմամբ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s