Հունվարյան ամենամյա ստուգատեսային ճամբար 2022

Հարգելի սովորող, դասավանդող, ընտանիք, գործընկեր, բարեկամ.

հրավիրում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ մասնակցելու հեղինակային մանկավարժության ամենամյա հունվարյան ստուգատեսներին, որոնց նպատակը սովորողների, դասավանդողների ձեռքբերումները, հեղինակային մանկավարժության փորձի ներկայացումն է, խրախուսումը, տարածումը, ինչպես նաև առաջարկված հարթակներում նոր հմտություններ, կարողություններ յուրացնելու հնարավորությունը:

Կարող եք լինել ստուգատեսների մասնակիցը՝ սովորող կամ սովորեցնող, կամ կազմակերպիչ՝ գործընկեր, հովանավոր:

Ստուգատեսներին մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումներով:

Ձմեռային ազգագրության փառատոն

Սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը ազգային մշակույթի ներկայացումն է, յուրացումը, հեղինակային մանկավարժական փորձի տարածումը:  

Փառատոնի

Ձմեռային մարզական խաղերի ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային մարզական նախագծերի, մրցաշարերի ստուգատես է, որը նպատակ ունի խրախուսելու մարզական ակտիվ գործունեությունը, առողջ ապրելակերպը, ներկայացնելու կրթահամալիրի հեղինակային մանկավարժության հանրակրթական մարմնամարզության, ֆիզկուլտուրայի կազմակերպման փորձը:

Ստուգատեսի

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, մաթեմատիկական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:

Հանրակրթական Դիջիթեք

Թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է, որն այս տարի կազմակերպվում է  բազմապրոֆիլ աշխատարանների միջոցով: Առաջարկվող ուսումնական հարթակներում սովորողները, ուսանողները, դասավանդողները հնարավորություն կունենան սովորելու, սովորեցնելու, ներկայացնելու իրենց ձեռքբերումները, Հեղինակային կրթական ծրագրի փորձը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման բնագվառում:

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից՝ ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Մեր հասցեն՝ ` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Րաֆֆու 57

Հեռ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
Էլ․ փոստ` INFO@MSKH.AM

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s