Արտակարգ պայմաններում ուսումնական գործի կազմակերպման ուղեցույց

Սիրելի սեբաստացիներ` 1-12-րդ դասարանի, քոլեջի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

ՀՀ-ում համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը պահանջում են ավելի մեծ ուշադրություն իրար նկատմամբ, ավելի մեծ ինքնակազմակերպում, կարգապահ, ստեղծական, նախաձեռնողական աշխատանք։ Սրանից է բխում նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության շրջաբերականը՝ հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը 2021 թվականի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով հեռավար կազմակերպելու, 1-12-րդ դասարանցիների ուսումնական արձակուրդը երկարաձգելու մասին:

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված գործունեությունն անխափան-անընդհատ ապահովելու համար՝

  • հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ը քոլեջում մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված ընդհանուր հանրակրթական, ընդհանուր մասնագիտական դասընթացները, նոյեմբերի 1-5-ը՝ 1-12-րդ դասարաններում ուսուցումը  կազմակերպվում են հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներում՝ որպես սեփական հետաքրքրություններն ավելի ազատ դրսևորելու, ուսումնասիրության, ստեղծագործական թեմաների ազատ ընտրության, անհատի կրթության համար ավելի մեծ պատասխանատվության շրջան.
  • պահպանելով հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, կազմակերպվում են՝
    • քոլեջի սովորողների մասնագիտական դասընթացները ուսումնաարտադրական արհեստանոցներում, փոքր խմբերով,
    • 2-5 տարեկանների խմբերի գործունեությունը.
    • ուսումնական կենտրոններում, արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներում նախագծային գործունեությունը,
    • տարատարիք բաց աշխատարանները,
    • լրացուցիչ կրթության պարապմունքները.
  • կրթահամալիրում հոկտեմբերի 25-29-ի մանկավարժական ճամբարը  շարունակում է գործունեությունը հաստատված աշխատակարգով՝ առցանց քննարկումներով, ֆիզիկական բաց-բացօթյա միջավայրում աշխատող փոքր, նախագծային խմբերով.
  • շարունակվում է Արցախի Ճանկաթաղի խմբի ընդունելության նախագիծը.
  • շարունակվում է և հոկտեմբերի 28-ին ներկայացման է հրավիրում Ժիրայր Չոլաքյանի աշխատարանը.
  • «Ուսումնական աշուն» նախագծով տարատարիք սովորողների ուսումնական ճամփորդությունները, արտագնա ճամբարները կազմակերպվում են իրենց օրացույցներով։

Մենք պաշտպանում ենք բացօթյա, կարգապահ ֆիզիկական աշխատանքը՝ որպես հակաբացիլ։ Խաղողի և գինու դպրոցի, Արատեսում ծառատունկի, կրթահամալիրով մեկ ուսումնական երկրագործական, պարտեզի և այգու աշնանային խնամքի, ուսումնական մառանի աշխատանքների ժամանակացույցը անխախտ է։ Կրթահամալիրի մասնաշենքերում իրականացվող բարեկարգման աշխատանքները շարունակվում են. շենք-շինությունները պատրաստվում են ձմեռնամուտին, ջեռուցման շրջանին։

Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s