Նպատակը՝ երկարացված օրվա ճամբարի բովանդակությունը (երկարօրյան ինքնուրույն ծրագի՞ր է, թե՞ առավոտյան պարապմունքների կցորդը)
Առաջին մաս. Երկարացված օրվա ծրագրի կազմակերպիչների հարցում: Արդյունքները՝ այստեղ:
Երկրորդ մաս. Երկարացված օրվա ծրագրի կազմակերպիչների բլոգների ուսումնասիրություն
- Հրապարակված շաբաթվա աշխատակարգեր. (հրապարակված աշխատակարգում և շաբաթվա լուսաբանումներում կա կապ, ընդհանրություն)
- Կազմակերպչի կողմից աշխատանքի պլանավորումը
- Հոկտեմբերին իրականացված նախագծեր
- Շրջակա միջավայրի խնամքի շարունակական, ամենօրյա նախագծեր
- Ջոկատի նախաձեռնությամբ նախագծեր (կազմակերպչի հեղինակած նախագիծ)
- Համագործակցային նախագծեր (ճամբարով կամ տարբեր դպրոցների ջոկատներով)
- Բլոգում արտացոլվո՞ւմ է Երկարացված օրվա ճամբարային հետաքրքիր առօրյան
- Գործունեության տեսակները, տնային աշխատանքին հատկացվող ժամանակը
- Ուսումնական ռեսուրսներ
- Մասնագիտական զարգացման առաջարկներ
Ընդհանուր նկատառումներ
- Կազմակերպիչների բլոգները գործուն են:
- Հիմնականում համապատասխանում են բլոգին ներկայացվող պահանջներին:
- Հիմնականում բոլոր կազմակերպիչները հրապարակում են շաբաթվա աշխատակարգեր, որոնք, սակայն, թերի են.
- չկան նշված գործունեության մասին պարզաբանում, նկարագրություն
- չկան տեղադրված հղումներ (ֆիլմի դիտում, մուտլֆիլմի դիտում, երաժշտության ունկնդրում)
- համագործակցային նախագծերը սակավաթիվ են
- աշխատակագրերում նշված գործունեությունների մասին լուսաբանում, ստեղծված աշխատանքների հրապարակումները սակավաթիվ են
Առաջարկներ
- Աշխատակարգում հրապարակված յուրաքանչյուր գործունեություն պետք է ունենա նկարագիր, պարզաբանում։ Օրինակ՝ ի՞նչ է իրենից ենթադրում ինքնակրթությունը, տեխնոլոգիական աշխատանք. ինչ են պատրաստելու, մուտլֆիլմ՝ ինչ են դիտելու։ Ծնողներին կարող է հետաքրքրել։
- Յուրաքանչյուր գործունեություն պլանավորելիս պիտի հստակ լինի նպատակը. ինչի՞ համար է արվում տվյալ աշխատանքը, ինչ արդյունք է ակնկալվում (ինչ կսովորեն, ինչ հմտություններ ձեռք կբերեն սովորողները): Ցանկացած գործունեությանը հատկացվող ժամանակը պիտի արդարացված ու նպատակային գործածվի: (Հրապարակված տեսանյութերում կան բազմաթիվ գործունեություններ, որոնց նպատակը հասկանալի չէ)
- Հրապարակված նախագծի ներքևում պիտի լինի հղում, որը կտանի նախագծի արդյունքների բաժին: Եվ հակառակը՝ հրապարակված լուսաբանման մեջ նշել, թե որ նախագծի շրջանակում է նշված գործունեությունը:
- Անհրաժեշտ է բարձրացնել տեսանյութերի որակը․ նկարելիս հեռախոսը միայն հորիզոնական դիրքով պահել, անպայման մոնտաժել, հայերեն վերնագրեր դնել, Youtube-ում հրապարակել հայատառ վերնագրով, բլոգում տեսանյութը ունենա նախաբան-պատում։
- Հրապարակված նկարաշարերը մեծ տարածք են զբաղեցնում բլոգում: Նկարները պետք է ընտրողաբար հրապարակել: Ընտրել գործունեություն, բովանդակություն ներկայացնող նկարները:
- Ֆիլմերը, մուլտֆիլմերը, երաժշտությունը ընտրելիս քննարկել մասնագետների հետ (Մեդիագարդարանում կթարմացնենք առաջարկվող ֆիլմերի, մուլտֆիլմեր փաթեթը)
- Նյութերը հրապարակելիս պարտադիր նշել համապատասխան բաժինը:
- «Իմ մասին» էջում անպայման ներառել նաև էլ․հասցեն:
- Եվս մեկ անգամ նայել բլոգին ներկայացվող պահանջները:
- Եթե կազմակերպիչը փոխարինում է որևէ դասավանդողի, պիտի իր բլոգում տեղադրի օրվա անելիքը՝ տվյալ դասավանդողի փոխարեն: Հնարավորինս փորձի արդյունավետ կազմակերպի աշխատանքը, որպեսզի անիմաստ չվատնի սովորողների, իր ժամանակը: