Ուսումնական ամառ 2022

Տեղեկանք

  1. 2-5 տարեկանների լողափնյա պարտեզ

Տևողությունը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00-17։00։ Մեկ շաբաթվա արժեքը՝ 10000 դրամ։ Տրանսպորտը՝ ծնողների միջոցներով։

Բովանդակությունը՝ լող, բացօթյա մարզական խաղեր, երաժշտական-ծիսական խաղեր, զարգացնող գործունեություն։ Երեք անգամ սնունդ՝ հրապարակված ճաշացանկով, բացօթյա քուն։

Ճամբարներ

  • Երևանյան լողափնյա ճամբարներ 5-11 տարեկանների համար

Տևողությունը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00-17։00։ Մեկ շաբաթվա արժեքը՝ 12500 դրամ։ Տրանսպորտը՝ մասնակիցների միջոցներով։

Բովանդակությունը՝ լող, բացօթյա մարզական խաղեր, հեծանվավարություն, «Հազարան հավք» փառատոնի ծրագրով երաժշտական, տեխնոլոգիական-կերպարվեստի նախագծեր, շրջակա միջավայրի խնամք։ Երկու անգամ սնունդ՝ հրապարակված ճաշացանկով։

  • Երևանյան պատանեկան ճամբարներ ըստ հետաքրքրությունների

Տևողությունը՝ նախագծի մասնակիցների որոշմամբ՝ 2-5 օր։

Բովանդակությունը՝ մարզական պարապմունքներ, խաղեր, երաժշտություն, ազգագրություն, խեցեգործություն, քննարկումներ, այլ։

Արժեքը։ Մեկ օրը՝ մեկ անգամ սնունդով, 2500 դրամ։ Տրանսպորտը՝ մասնակիցների միջոցներով։

  • Արատեսի դպրական կենտրոնում

Տևողությունը՝ 3 օր կամ 5 օր։ Գինը՝ ճանապարհածախս (ըստ մասնակիցների քանակի), կեցության և ուսուցման ծախսեր (մեկ օրը՝ 4000 դրամ)։

Երթուղին.

  • մեկնումը ժամը 08.00, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի – Արտաշատ – Վեդի – Ուրցաձոր – Արենի – Գետափ – Շատին – Եղեգիս – Սմբատաբերդ — Հերմոն — Արատես,
  • վերադարձը՝ մինչև ժամը 18.00, Արատես – Հերմոն – Եղեգիս – Հորբատեղ — Շատին — Օրբելյանների քարավանատուն – Գեղհովիտ – Մարտունի – Հայրավանք — Սևան — Երևան երթուղով.Ծովինարը, Վաղաշենը, Արատեսը, Երևան։

ճանապարհի երկարությունը՝ 325 կմ։

Ճամբարի բովանդակությունը՝ հայրենագիտություն (ճանապարհը՝ Երևանով, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերով), քայլարշավներ Արատեսում, Եղեգիսի կիրճում, Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում, Օրբելիների իջևանատուն, այլ), լող Արատեսի գետում, Սևանում, երաժշտություն-ազգագրություն, քննարկումներ, խաղեր, մարզանք։

Մասնակիցները պետք է ունենան քնապարկ, հիգիենայի անհատական պարագաներ։

  • Բնապահպանական վրանային ճամբար

Վայրը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մոտ՝ Սևանի ափին։

Տևողություն՝ 3 օր։ Գինը՝ մեկ սովորողի համար 15000 դրամ (ճանապարհածախս, կենցաղի և ուսուցման ծախսեր)։ Սնունդը՝ երեք անգամ։

ճանապարհի երկարությունը՝ 290 կմ։

Ճամբարի բովանդակությունը՝ բնապահպանություն, լող Սևանում, երաժշտություն-ազգագրություն, քննարկումներ, խաղեր, մարզանք, հայրենագիտություն։

Մասնակիցները պետք է ունենան քնապարկ, կենցաղի անհատական պարագաներ։

  • «Ծովինար» ռազմամարզական ճամբար

Վայրը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մոտ, Երկրապահ կամավորականների «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում։

Տևողություն՝ 5 օր։ Գինը՝ մեկ սովորողի համար 20000 դրամ (ճանապարհածախս, կենցաղի և ուսուցման ծախսեր)։ Սնունդը՝ երեք անգամ։

ճանապարհի երկարությունը՝ 300 կմ։

Ճամբարի բովանդակությունը՝ ռազմամարզական պարապմունքներ, երաժշտություն-ազգագրություն, քննարկումներ, խաղեր, մարզանք, լող Սևանում, հայրենագիտություն։

Մասնակիցները պետք է ունենան քնապարկ, կենցաղի անհատական պարագաներ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s