Գագարին պրոյեկտի մանկավարժական եռօրյա ճամբար

Կազմակերպվում է Գեղարքունիքի մարզի Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Գեղամավանի, Վարսերի, Գագարինի, Լճաշենի, Սևանի թ. 2 դպրոցներում

Նախագիծ

Օգոստոսի 18-20

Մասնակիցները՝

  • պրոյեկտի դպրոցների մանկավարժական աշխատողներ,
  • կրթահամալիրի մասնագետներ՝ նախագծի մենթոր-կազմակերպիչ, նախագծերի, ուսումնական պարապմունքների ղեկավարներ
  • հրավիրված կամ իրենց հայտով միացած մանկավարժական աշխատողներ Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի դպրոցներից։

Բովանդակությունը՝

  • Օրացույցով, ծեսով ուսուցում.
    — առավոտյան ուսումնական ժամերգություն
    — օրվա ամփոփում-ընդհանուր պարապմունք
    — կրթահամալիրի 2021-2022 ուսումնական տարվա, սեպտեմբերի օրացույցներ
    — կրթահամալիր-կազմակերպիչ դպրոց գործընկերության սեպտեմբեր-դեկտեմբերի օրացույցի կազմում՝ որպես նախագիծ
  • Ուսումնական բլոգներով ուսուցում.
    — ՏՏ պարապմունք՝ բլոգավարություն, մանկավարժական աշխատողի սոցցանցի էջ (fb, youtube, այլ)
    — ուսումնական բլոգների հրապարակում
  • Նախագծային ուսուցում.
    — կլոր սեղան՝ ուսումնական նախագծերի մշակում, կազմակերպում, հաշվետություն. կրթահամալիրային բաց նախագծեր
    — եռօրյա համատեղ նախագիծ (տեխնոլոգիական, ծիսական կամ այլ, ըստ դպրոցի, գյուղի առանձնահատկությունների)
    — համատեղ ուսումնական նախագծերի մշակում՝ սեպտեմբերին իրականացնելու համար՝ Գիտելիքի օրը միասին, Արագած վերելքի համատեղ նախագիծ, Մեր տոնը բարձունքին՝ միասին, Հակաբացիլ Կոմիտաս, Գետը համայնքում, այլ։

Ճամբարի կազմակերպումը

Ճամբարի կազմակերպիչը դպրոցն է, ղեկավարը՝ դպրոցի մանկավարժական աշխատողն է, որը կրթահամալիրի մանկավարժական աշխատող կազմակերպիչ-մենթորի հետ ներկայացնում է ճամբարի ծրագիրը, աշխատակարգը, գրանցում, հաշվառում է մասնակիցներին։ Ճամբարի մասնակիցները գրանցվում են դպրոցի կամ անհատական հայտով։ Ամենօրյա մասնակցությունը հաշվառվում է։

Ճամբարային նախագծերը, մասնագիտական զարգացման պարապմունքները, քննարկումները կազմակերպվում են կրթահամալիրի մասնագետների կողմից կամ նրանց աջակցությամբ։

Ճամբարային պարապմունքները, քննարկումները, հանդիպումները, նախագծերը կազմակերպվում են դպրոցի տարածքում, ծրագրով նախատեսված այլ վայրերում։ Կրթահամալիրի մասնագետների գիշերակացը, օրվա ամփոփումը, հաջորդ օրվա նախագծումը կազմակերպվում են Ծաղկունքում՝ «Դար» հիմնադրամի գրասենյակում։

Նախահաշիվ՝

  • դպրոցում ճամբարականների ընդմիջման, սննդի ծախսեր (մեկ անձի համար օրական 600 դրամ)
  • ճանապարհածախս՝
    — կրթահամալիրի աշխատողների Երևան-Ծաղկունք, Ծաղկունք-Երևան (50000 դրամ)
    — մասնագետների՝ ճամբարից ճամբար տեղափոխման (ըստ ներկայացված ծախսի, հիմնավորման)
  • կրթահամալիրի աշխատողների գիշերակացի-սննդի ծախսեր (մեկ անձի համար օրական 1000 դրամ)
  • ճամբարի ղեկավարի, կազմակերպիչ մենթորի, մասնագետների աշխատավարձ (աշխատանքային մեկ օրը՝ 10000 դրամ)։

Կրթահամալիրի մասնագետները՝

  • Մենթոր-կազմակերպիչներ՝ Գոհար Եղոյան, Հեղինե Խալաթյան, Սոնա Փափազյան, Իվետա Ջանազյան, Լիլիթ Յախինյան, Անուշ Ներսիսյան, Մարիամ Մխիթարյան
  • Երաժշտության-ծեսի-տեխնոլոգիական՝ Սյուզի Մարգարյան, Հասմիկ Մաթևոսյան, Սեդա Թևանյան, Ալիս Գևորգյան
  • Նախագծային ուսուցման՝ Գոհար Եղոյան, Հեղինե Խալաթյան, Սոնա Փափազյան, Իվետա Ջանազյան, Լիլիթ Յախինյան, Անուշ Ներսիսյան, Մարիամ Մխիթարյան
  • Բլոգներով ուսուցում՝ Մերի Գրիգորյան, Հերմինե Անտոնյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s