Բարի կիրակի…

…. Ոչ սովորական մեզ համար, բայց նաև առողջաբեր։ Մենք շարունակում ենք աշխատանքային դարձած մեր թիվ 304 սենյակից մեր բարեխիղճ առողջապահական աշխատանքը։

Լավ է, որ շաբաթվա ամենասպասված ուրախաբեր, կենսահաստատ ավետիսը թողել եք «Տիար&Գևորգ քոմփանի» առողջագիտականի լրատվականին։ Դիանա Նազարյանը՝ մեր փխրուն, տոկուն, ընդունակ-չամիչ աղջիկը, Տավուշի խաղողի պես գրավիչ, որ հաջողեց պարսկերենի ակումբային-հասարակակգիտական ուսուցումը կայացնել կրթահամալիրում (փաստ, որպես ոչ միայն սեբաստացիական, այլև ԿԳՄՍ նախարարության ճանաչած), իր տարիների ընկեր Հովակի հետ երեկ զուսպ, մտերմիկ մի խմբով, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում Տավուշի Բագրատ Սրբազան հոր ձեռամբ պսակադրվեց։ Ուզում եմ, որ այս ուրախությունը արձագանքի յուրաքանչյուր ծանոթ-անծանոթի ընտանիքում, սրտերում։ Ամուսին-ընկերներ են, սկսում են ապրել, ու մեկումեջ տղա-աղջիկ, մի-մի Աբգար կծնվեն առողջ ու կյանքն այսպիսով կնորոգեն, ու մահը չի հաղթի։ Աբգարի-Դիանայի հայրիկ-մայրիկի՝ մեր կրթահամալիրի լավ բարեկամ Նազարյանների ընտանիքի կյանքում էլ կարևոր փուլ է սկսվում։ Լուսավորեն, ուղեկցեն իրենց աղջիկ-տղային, նրանց այս ծագող ինքնուրույն-ինքնավար ճանապարհորդությունը։

Իսկ մեր կայացած ընկերությունը «Սուրբ Աստվածածին» հիվանդանոցում նաև կայուն զարգացման ցուցանիշներ է արձանագրում, որ անգամ կրկնել պետք չէ։ Հաստատենք միայն, որ իմ ու Գևորգի միջև տարբերությունը, որ թթվածնի ապարատն է, սկսում է իր ազդեցությունը թուլացնել. սատուրացիա-ճնշում-ջերմաստիճան-շաքար՝ բոլորը նորմի մեջ։ Սա մեր տրամադրույթյունը, իհարկե, բարձրացնում է այն աստիճանի, որ վստահ ենք, որ մինչև ապրիլի 24-ը առավելագույնը կանենք ընտանիքներում լինելու համար։ Մնացած հաղորդումները՝ օրվա ընթացքում մեր խոստացած ուղիղ եթեր-չարոցների և սեբաստացի կինոյի հայտերի ձևով։

Ի դեպ, սեբաստացի կինոյի հայտերի սցենարների վրա է, որ կուզեինք մեր մասնակցությունն ունենալ։ Ամենամեծ փառավորումը ստեղծագործական աշխատանքի հաճույքն է, եկեք մեր այս շահեկան դիրքն օգտագործեք՝ ձեզ այդ աշխատանքում յուրաքանչյուրիդ կոնկրետ աջակցություն բերելու համար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s