Կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամների ընտրությունխորհուրդ

Սեբաստացի կրթական բաց համայնք, հարգելի գործընկերներ՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի դպրոցում սովորողների, սաների ծնողներ

Կրթահամալիրի կառավարման խորհրդի՝ ՀՀ ԿԳՆ 12.02.2019թ. 106-Ա/2 հրամանով հաստատված կազմում առաջացել են թափուր տեղեր։

  • Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների ծնողական խորհուրդների կողմից ընտրված Վանուհի Սիմոնյանը կրթահամալիրի կանոնադրությամբ (կետ 47բ) սահմանված կարգով, իր դիմումով հրաժարվել է կառավարման խորհրդի անդամի լիազորություններից։
  • Գոհար Բալջյանը, որ խորհրդում կրթահամալիրի աշխատողների ներկայացուցիչն է, 2019թ. խորհրդում ընտրվել է որպես դասավանդող, ներկայում կատարում է Արևմտյան դպրոց-պարտեզ մասնաճյուղի տնօրենի պարտականությունները, ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է ստանում՝ շարունակելու համար աշխատանքը որպես տնօրեն, իր դիմումով հրաժարվել է կառավարման խորհրդի անդամի լիազորություններից։

Կրթահամալիրի կառավարման խորհրդի 20.12.2018թ. նիստում հաստատված՝  խորհրդի ձևավորման կարգով կրթահամալիրի մանկավարժական և ծնողական խորհուրդները պիտի ընտրեն իրենց ներկայացուցիչներին։

  • Կրթահամալիրի ուսումնական հաստատություն մասնաճյուղերից յուրաքանչյուրի մանկավարժական խորհուրդը մինչև դեկտեմբերի 14-ը առաջադրում է դպրոց-պարտեզներից մեկ մանկավարժական աշխատողի թեկնածություն՝ կցելով ինքնակենսագրական տեղեկանքը։ Ընդհանուր համաձայնությամբ չեն կարող առաջադրվել նաև կրթահամալիրի փոխտնօրենը, մասնաճյուղ ուսումնական հաստատությունների ղեկավարները։ Առաջադրված 7 թեկնածուները ներկայացվում են կրթահամալիրի խորհրդի բլոգում, կրթահամալիրի աշխատողներին։ Յուրաքանչյուր մանկավարժական աշխատող կարող է նամակով արտահայտվել՝ բերելով որևէ թեկնածուի օգտին կամ նրա դեմ հիմնավորում։
    Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության նախագահ Լուսինե Փաշայանը դեկտեմբերի 16-ին կազմակերպում է էլեկտրոնային փակ (գաղտնի) քվեարկություն, որի արդյունքում կրթահամալիրի մանկավարժական աշխատողները խորհրդի կազմում ընտրում են առաջադրված թեկնածուներից մեկին։ Հավասար քվեների դեպքում կազմակերպվում է ընտրության երկրորդ փուլ։
  • Կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների ծնողական խորհուրդը կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրում է նոր անդամի։
    Ավագ դպրոցի մանկավարժական խորհուրդը մինչև դեկտեմբերի 15-ը հեռավար (էլեկտրոնային փոստով) կամ առկա նիստում քննարկումներով, նաև ծնողների ինքնառաջադրմամբ, համաձայնությամբ առաջադրում է դպրոցում սովորողների ծնողների 2 թեկնածու։ Առաջադրումը ներկայացվում է կրթահամալիրի խորհրդի և սեբաստացի կրթական բաց համայնքի բլոգներում՝ ինքնակենսագրականներով, հեռավար (էլեկտրոնային նամակով) քննարկվում մասնաճյուղերի սովորողների ծնողների հետ։ Յուրաքանչյուր ծնող կարող է նամակով արտահայտվել՝ բերելով թեկնածուի օգտին կամ նրա դեմ հիմնավորում։
    Կրթահամալիրի խորհրդի քարտուղարը դեկտեմբերի 15-16-ին կազմակերպում է դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների սովորողների ծնողների փակ քվեարկությունը, ընտրվում են առաջադրված 2 թեկնածուներից մեկին։

Հարգանքով՝
Կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան
Կրթահամալիրի տնօրենի պարտականությունները կատարող՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s