Շեմին ուսումնական նոյեմբերն է

Հաստատված է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հոկտեմբերի 29-ի ժողովում։

2020թ. նոյեմբերի 2-30,Երևան

Ուղեցույց

Սեբաստացի կրթական բաց համայնքով, բլեյան բաց ցանցով՝ Հայաստան-Արցախ նոր համակեցությամբ, ընտանեկան դպրոցներով, նոյեմբերի ուսումնական շրջան ենք մտնում։ Իրավիճակը հանրապետությունում՝ պատերազմ, առաջնագծով և թեկունքով, կարանտին հանրապետությունով մեկ, կրթահամալիրում՝ Երևանում արցախցի սովորողների, ընտանիքների շարունակվող կեցությամբ, պահանջում են անհատի, խմբի, ընտանիքի կրթության հարմարեցում իրավիճակին՝ և՛ ծրագրի լրացում-խմբագրումներով, և՛ ճկուն կազմակերպմամբ։

Կրթահամալիրը շարունակում է գործել իր ուսումնական օրացույցով։

Մեր հեղինակային մանկավարժությունը՝ բաց ֆիզիկական միջավայրով, ուսումնական օրացույցով, կրթական ծրագրի առցանց-հեռավար-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներով, բաց-բացօթյա ուսումնական ճամբարներով-նախագծերով, ամբողջ կազմակերպմամբ ուղղված է նրան, որ ոչ միայն ուսումնական լինի նոյեմբերը, այլև սովորողները կարողանան վայելել աշունը՝ կրթահամալիրում, թե այլուր։

Այդպես է հիմա՝ հոկտեմբերի 15-ից սկսված շրջանում, այդպես կլինի նաև նոյեմբերին.

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողները թիկունքի առաջնագծում են, աշխատում են իրենց անհատական պլաններով.
  • հեղինակային կրթական ծրագրով 2-4, 5 տարեկանների խմբերը, շարունակում են գործել ամենօրյա, հրապարակված աշխատանքային նախագծերով. սաների ընդունելությունը շարունակվում է.
  • քոլեջում մասնագիտական ուսուցման խմբերը շարունակում են իրենց աշխատակարգով հրապարակված հեռավար-առցանց ուսումնական պարապմունքները, գործնական պարապմունքները քոլեջի ֆիզիկական միջավայրում.
  • 1-12-րդ դասարանցիների՝ նոյեմբերի 2-ից սկսվող արձակուրդը կլինի ուսումնական, սովորողի ազատ ընտրությամբ՝ հրապարակված նախագծով, աշխատակարգով, առցանց-հեռավար ու ֆիզիկական միջավայրում, նախագծային փոքր խմբերով.
  • 1-12-րդ դասարանցիների՝ ուսումնական առաջին շրջանը նոյեմբերի 9-ից կվերսկսվի. «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի նախագծերը կկազմակերպվեն առկա՝ բաց-բացօթյա-հակաբացիլ գործունեությամբ կրթահամալիրում, քաղաքի զբոսագիներում, բնության գրկում այլ վայրերում,  հեռավար առցանց-ընտանեկան դպրոցներում, սովորողների ընտրությամբ։

Երևանյան ոսկե աշունը պահանջում է շարունակել երկրագործական աշխատանքները. կրթահամալիրում, մեր կրթական պարտեզում երկրագործական  հակաբացիլ շատ աշխատանք կա, որ պիտի արվի փոքր, կարգապահ, կամավորական խմբերով։

Արատեսի դպրական կենտրոնում մարզական-հայրենագիտական ստեղծագործական ճամբարը շուրջտարյա է, որպես հակաբացիլ, առողջաբեր գործունեություն։ Արձակուրդային «Ուսումնական աշունը» կներառի նաև «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի՝ իր «Երկրագործի օրեր», «Խաղողի և գինու տոն» նախագծերով, նախապատրաստական աշխատանքները, «Հերոսապատում» նախագծերը, «Հայաստան-Արցախ նոր համակեցություն» ճամբարները, տարատարիք սովորողների, մանկավարժական աշխատողների «Մուտք կրթահամալիր» ճամբարները,  այլ ուսումնական նախագծեր՝ հեռավար-առցանց, ֆիզիկական միջավայրում ճամփորդական, կրթահամալիրում փոքր, կարգապահ խմբերով։  Ով ինչպես է մասնակցում նախագծերին՝ որոշողը մենք ենք, սեբաստացի բաց համայնքի ամեն մի անդամ։

Մինչ այդ ամփոփում ենք կրթահամալիրում առցանց-հեռավար-ընտանեկան դպրոցների կազմակերպման նոր՝ հոկտեմբերյան փորձը՝ Հայաստան-Արցախ նոր համակեցության, ֆիզիկական միջավայրում ուսումնական նախագծերի-ճամբարների, ճամփորդությունների, ռազմաճակատ-թիկունքի կամավորական աշխատանքի հետ համադրումով. գնահատում ենք՝ ի՞նչ տվեց այս երկու շաբաթվա աշխատանքը սովորող անհատին։ Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան, մանկավարժության կենտրոնը միասին ներկայացնում են ամփոփման գործիքները, կազմակերպվող ուսումնասիրությունները։ Դրանց արդյունքները դառնում են բլեյան կրթական բաց ցանցի մանկավարժական բաց ճամբարի քննարկում-կլոր սեղանների բովանդակությունը։

Հաշվի առնելով հանրապետությունում վիճակը՝ գնահատում ենք մեր փորձը և հրավիրում ենք հանրապետության դպրոցների ուսուցիչներին, սովորողներին, ընտանեկան դպրոցներին՝ ծանոթանալու դրան, բլեյան կրթական բաց ցանցով միանալու։ Սեբաստացի ուսուցիչները, սովորողները ակտիվ կազմակերպիչ են։ Կրթահամալիրի դպրոցը, քոլեջը, ուսումնական կենտրոնը, յուրաքանչյուր մանկավարժական աշխատող իր փորձի փոխանցողն է, դա անում է առցանց-հեռավար քննարկումներով, բաց շրջայցներով։

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s