2020 թ. սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրոցները, քոլեջը՝ որպես Բլեյան բաց ցանցի հանգույցներ, ներկայացնում են՝
- հեղինակային կրթական ծրագրի հակաբացիլ միջավայրը. նորամուտներ
- Հակաբացիլ Կոմիտաս. Կոմիտասյան օրեր կրթահամալիրում
- Քանդակագործության շուրջտարյա բաց փառատոն. աշնանային նախագծեր
- Համընդհանուր հարցում՝ հանրաքվե սեբաստացի կրթական բաց ցանցում
- Հեռավար-առցանց ուսուցման, ընտանեկան դպրոցների, ինքնակրթության նախագծեր
- Ուսումնական ճամբարներ Արատեսում
- Բլեյան բաց ցանցի նախագծեր
- 2020-2021 ուստարվա առաջին շրջանի, շուրջտարյա ուսումնական այլ նախագծեր
- կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի զարգացման խնդիրները
Հավաքի ամենօրյա ծրագրերին, լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, դպրոցների, քոլեջի կայքերում։ Նախագծերը ներկայացվում-լուսաբանվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, «Սեբաստացի» TV-ով, ռադիոյով, mskh.am-ում, մեդիագրադարանում, քառալեզու «Դպիրում», պատանեկան, մանկական ամսագրերում:
Կացարանի կարիք ունեցող մասնակիցը կարող է հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում:
Հասցե` Րաֆֆի 57, (374 10) 74 72 46, (374 91) 43 10 99