ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագիծը։
Նախագծում ներառված են «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։
Հուլիսի 20-24-ը, ZOOM հարթակում կանցկացվեն վեբինարներ՝ առարկայական չափորոշչի և ծրագրի մշակող փորձագիտական խմբի մասնակցությամբ։ Վեբինարին մասնակցում են կրթահամալիրի մասնախսբերի ղեկավարները, հեղինակային կրթական ծրագրի այլ հեղինակներ։
Քննարկմանը մասնակցության համար անհրաժեշտ աշխատանք՝
- հանրակրթության պետական չափորոշոշչի նախագծի և առարկայական չափորոշչի, ծրագրի նախագծի համեմատություն (սկզբունքները).
- հեղինակային կրթական ծրագրի հեղինակի դիտարկումները առարկայական ծրագրի բովանդակության, վերջնարդյունքների, կազմակերպման, միջավայրի վերաբերյալ։