Կրթահամալիրի կառուցվածքում փոփոխություն կատարելու առաջարկ

Հաշվի առնելով կրթահամալիրում ստեղծվող, իրականացվող և տարածվող հեղինակային մանկավարժության ծավալների աճը, առաջարկում եմ կրթահամալիրի կառուցվածքում ավելացնել նոր միավոր՝ կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա:

Այդ միավորը նախատեսված է կրթահամալիրի նոր կանոնադրության նախագծում, սակայն աշխատանքները սպասել չեն կարող մինչև նոր կանոնադրության հաստատվելը:

Կրթահամալիրի 2020թ. կառուցվածքում՝

Կրթահամալիրի փոխտնօրեններ

  1. Հետազոտական աշխատանքների գծով, մանկավարժական լաբորատորիայի ղեկավար
  2. Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով, մանկավարժության կենտրոնի ղեկավար
  3. Տնտեսության գծով

Մասնաճյուղերում՝

  • մանկավարժության լաբորատորիա

Հավելված

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան կազմակերպում և համակարգում է կրթահամալիրում իրականացվող ուսումնամեթոդական, հետազոտական աշխատանքները: Լաբորատորիան ղեկավարում է կրթահամալիրի տնօրենի տեղակալը ուսումնահետազոտական գծով:

Լաբորատորիան համակարգում է կրթահամալիրի մասնախմբերի աշխատանքը: Կրթահամալիրում հեղինակային մանկավարժություն ստեղծող, իրականացնող, տարածող մանկավարժական աշխատողը, որ ընդգրկված է կրթահամալիրի որևէ մասնախմբում, լաբորատորիայի աշխատակից է: Լաբորատորիայի աշխատանքներում ներգրավվում են նաև երեխայի ետծննդյան արձակուրդում գտնվողները, այլ պատճառով ժամանակավորապես ֆիզիկական միջավայրից բացակայող աշխատողները, կրթական համայնքի այլ մասնագետները՝ որպես ընտանեկան դպրոցների ուսուցիչներ:

2020թ. հուլիս – օգոստոս ամիսների համար լաբորատորիան կազմակերպում է.

  • մարտ-հունիս ամիսներին ընտանեկան դպրոցների գործունեության ամփոփումը.
  • հեռավար ուսուցման համար ստեղծված ուսումնական նյութերի լրամշակումը.
  • 2020-2021 ուսուտարվա դասընթացների ստեղծված, լրամշակված ծրագրերի փորձաքննությունը:

 

2 thoughts on “Կրթահամալիրի կառուցվածքում փոփոխություն կատարելու առաջարկ

  1. Ծանուցում՝ Խորհրդի նիստ(02.07.2020) | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհուրդ

  2. Ծանուցում՝ Արձանագրություն 20-06 (02.07.2020) | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհուրդ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s