Կրթահամալիրի մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարները ձևավորում են կրթահամալիրի մասնաժողովը (այսուհետ՝ մասնաժողով), որը կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված մարմին է: Մասնաժողովը կրթահամալիրի մանկավարժական, ուսումնամեթոդական, հետազոտական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:
Մասնաժողովը ղեկավարում է տնօրենը: Մասնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Մասնաժողովի նիստերը կարող են անցկացվել առցանց: Մասնաժողովին ներկայացվող նյութերը պատրաստվում են հեռավար, առցանց քննարկումների միջոցով:
2020-2021 ուստարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաժողովի անհատական կազմ
Նախագիծ
Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն, մասնաժողովի ղեկավար
- Գևորգ Հակոբյան, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար, մենթորների լաբորատորիայի ղեկավար, ֆլեշմոբերի լաբորատորիայի ղեկավար
- Սուսան Մարկոսյան, մանկավարժության կենտրոնի ղեկավար, «Դպիր» ամսագրի գլխավոր խմբագիր
- Լուսինե Ալեքսանյան, կրթահամալիրի գրադարանի ղեկավար
- Նելի Արղության, 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար
- Մանուշակ Աբրահամյան, Անահիտ Հարությունյան, «Իմացումի հրճվանք» ծրագրի լաբորատորիայի ղեկավար
- Մարիետ Սիմոնյան, մայրենիի լաբորատորիայի, գրական ակումբի, մանկավարժական ակումբի ղեկավար
- Արմինե Թոփչյան, կազմակերպիչների լաբորատորիայի, Բլեյան բաց ցանցի լաբորատորիայի ղեկավար, ուսուցչական երգչախմբի կազմակերպիչ
- Մարգարիտ Սարգսյան, հեռավար ուսուցման լաբորատորիայի, mskh.am լաբորատորիայի ղեկավար
- Հասմիկ Մաթևոսյան, ծեսի բաց լաբորատորիայի ղեկավար
- Կարինե Մացակյան, նյութական-ուսուցողական միջավայրի լաբորատորիայի ղեկավար
- Հերմինե Անտոնյան, ՏՏ, ծրագրավորման լաբորատորիայի ղեկավար
- Վարդան Կարապետյան, հայրենագիտության, ճամփորդությամբ ուսուցման լաբորատորիայի ղեկավար
- Լիանա Հակոբյան, «Մաթեմատիկա» ամսագրի խմբագիր
- Մարինե Մկրտչյան, ուսուցիչների վոկալ համույթի ղեկավար
- Ալիս Գևորգյան, քանդակագործության մանկավարժական ակումբի ղեկավար
- Յուրա Գանջալյան, անգլերենի ակումբի ղեկավար
- Ժաննա Հակոբյան, ռուսերենի ակումբի ղեկավար
- Սվետա Ճաղարյան, երաժշտության պարի ուսումնական կենտրոնի ղեկավար
- Վիգեն Ավետիս, քանդակի դպրոցի ղեկավար
- Արտակ Ռշտունի, Խաղողի և գինու դպրոցի ղեկավար
- Էդմոն Փաշայան, ուսումնական ագարակի ղեկավար
- Սմբատ Պետրոսյան, Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար
- Միքայել Ղազարյան, մարզադպրոցի ղեկավար
- Առնոլդ Միքայելյան, շախմատի դպրոցի ղեկավար
Ծանուցում՝ «2020-2021 ուստարի. ընդառաջ» | Մանկավարժության կենտրոն
Ծանուցում՝ Խորհրդի նիստ(02.07.2020) | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհուրդ
Ծանուցում՝ Արձանագրություն 20-06 (02.07.2020) | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհուրդ