«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Նախագիծ
Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները գրանցվում են տարվա ընթացքում.
- ընդհանուր պարապմունքի մասնակցություն
- ուսումնական պարապմունքի մասնակցություն
- մեդիաուրբաթի մասնակցություն
- բլոգավարություն
- ամսագրի, ստեղծագործական խմբի, TV-ռադիո-խմբագրության մասնակցություն
- թարգմանություն
- ստուգատեսի մասնակցություն
- ցանցային, բաց ուսումնական նախագծի մասնակցություն. արդյունքներ
- համերգի, ստեղծագործական հավաքի մասնակցություն
- ճամբար
- ճամփորդություն
- ֆլեշմոբ
- շրջակա միջավայրի բարելավում
- հանրօգուտ այլ աշխատանք
- ցուցահանդես, ցուցադրություն, համերգ, սպորտային մրցույթ.
- արտադրական (վճարովի) աշխատանք
- մրցանակ
- ներքին կարգապահական կանոնների խախտում, բացատրություններ, քննարկում։
Սովորողի գործունեությունն ամփոփվում է ուսումնական 4 շրջանի վերջում, ուսումնական տարվա վերջում: Ամփոփվում են սովորողի գործունեության բոլոր տեսակները:
- Ուսումնառություն.
- ուսումնական շրջանի գնահատական ընդհանուր բաղկացուցիչից
- ուսումնական շրջանի գնահատական սովորողի ընտրությամբ դասընթացից կամ գործունեությունից
- ուսումնական շրջանի գնահատական լրացուցիչ կրթությունից
- ուսումնական ճամբարային գործունեություն. արդյունքներ
- նախագծային, ակումբային գործունեություն. արդյունքներ
- Պայմանագրային պարտավորություններ.
- բացակաների քանակը (հարգելի/անհարգելի)
- ուշացումների քանակը
- ուսումնական վճարի պարտք
- այլ խախտումներ
- նկատողություն
- խրախուսանք, մրցանակներ
Փաստաթուղթը պահվում է դպրոցի էլեկտրոնային գրասենյակում (one drive), հասանելի է դպրոցի ղեկավարին, դասավանդողներին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին։