Մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածության գրանցման կարգ

Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատողի (այսուհետ՝ աշխատող) ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշվում է նախորդ ուստարում, շրջանում նրա գործունեության արդյունքների վերլուծության հիման վրա:

Մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշվում է առաջին և երրորդ շրջանի համար՝ սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-մայիս: Հունվար և հունիս ամիսներին մանկավարժական աշխատողի համար հաստատվում է առանձին աշխատանքային պլան:

«Իմացումի հրճվանք» ծրագրով աշխատող խմբերում ծրագրի ղեկավարին ընտրում է դպրոց-պարտեզի ղեկավարը: Սովորողը (ծնողը) կարող է ընտրել դասվարին, դասարանը, դպրոց-պարտեզը ընդունվելիս կամ տեղափոխվելով կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզ, դասարանից դասարան։

Առարկայական ուսուցիչներին ընտրում է համապատասխան դպրոցի ղեկավարը, որը պետք է կարողանա հիմնավորել իր ընտրությունը: Մանկավարժական աշխատողին տրվող ժամերը լրացվում են դասաբաշխման ֆայլում, որը պահվում է կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարի OneDrive պահոցում: Լրիվ աշխատաժամանակով աշխատող մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը շաբաթական 18-22 միջակայքում է: Սովորողի ընտրությամբ դասընթացի և գործունեության, նախասիրությունների զարգացման ակումբի ժամերը հաշվառվում են հիմնական աշխատաժամանակում: Լրացուցիչ ուսուցման դասընթացների ժամերը մանկավարժական աշխատողի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն են: Սովորողը (ծնողը) կարող է ընտրել դասավանդողին՝  տեղափոխվելով 4-5-րդ դասարանում՝ կրթահամալիրի այլ դպրոց-պարտեզ, 6-8-րդ դասարանում՝ դասարանից դասարան։ 

Ավագ դպրոցում՝ 9-րդ, 10-11-րդ, 12-րդ  դասարաններում ուսումնական ծանրաբեռնվածությունը բաշխելիս դպրոցի ղեկավարն ապահովում է նաև սովորողի՝ դասավանդողին ընտրելու իրավունքը։ Դա գրանցվում է սովորողի անհատական պլանում։

This entry was posted in 2020-2021, Քննարկվող. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s