Ընտանեկան դպրոցում սովորողի առաջադիմության հաշվառում, գնահատում

Հաշվառման, գնահատման հարթակներ

«Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» կարգի լրացում։

1. Ընտանեկան նախագիծը, նախագծի արդյունքներ. գրանցվում են՝

  • 2-5 տարեկանի՝ դաստիարակի, դաստիարակի օգնականի բլոգում՝
    • նախագծերը՝ ըստ շաբաթների,
    • համակարգողի՝ շաբաթական ամփոփման էջով.
  • 6 տարեկանների խմբի ղեկավարի էջում՝
    • նախագծերը՝ ըստ շաբաթների,
    • համակարգողի՝ շաբաթական ամփոփման էջով.
  • 1-2-րդ դասարանցունը՝ դասարանի (դասվարի) ուսումնական բլոգում՝
    • նախագծերը՝ ըստ շաբաթների,
    • համակարգողի՝ շաբաթական ամփոփման էջով.
  • 3-րդ դասարանից սկսած՝
    • սովորողի ուսումնական բլոգում՝ նախագիծը, լուսաբանումը, արդյունքները.
    • 3-րդ դասարանի դասվարի, 4-12-րդ դասարանի կազմակերպչի բլոգում՝ որպես խորհրդատու ուսուցչի կամ համակարգողի աշխատանք։

Դպրոցի ղեկավարի՝ շաբաթվա ամփոփման էջում ներառվում են նախագծերի ցուցանիշները, դպրոցի ղեկավարի դիտարկման արդյունքները։

2. Սովորողի, ուսուցչի ինքնակրթության նախագիծը, արդյունքներ.

  • գրանցվում են 4-12-րդ դասարանցու, քոլեջի ուսանողի, մանկավարժական աշխատողի ուսումնական բլոգում,
  • կարող են գրանցվել նաև մանկավարժական աշխատողի (ուսուցչի, կազմակերպչի) բլոգում՝ որպես խորհրդատու ուսուցչի աշխատանք։

Դպրոցի ղեկավարի՝ շաբաթվա ամփոփման էջում ներառվում են նախագծերի ցուցանիշները, դպրոցի ղեկավարի դիտարկման արդյունքները։  

3. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի՝ ուսումնական դասընթացի ծրագրով որոշված ուսումնական փաթեթ՝ առցանց պարապմունքներ, հեռավար աշխատանքի առաջադրանքներ, ուսումնական առարկայական նախագիծ.

  • Առցանց պարապմունքները, դրանց մասնակցությունը գրանցվում են՝
    • դպրոցի ենթակայքում՝ բաց պարապմունքների ժամանակացույց, տեղ (առցանց մասնակցության համար հղում),
    • պարապմունքը վարողի բլոգում՝ նաև պարապմունքի բովանդակությունը, ուսուցչի օրագրում՝ դիտարկումներ,
    • մասնակցի բլոգում՝ պարապմունքին իր ներկայացրած նյութը, իր հարցը, առաջարկությունը, դիտարկումը։
  • Հեռավար աշխատանքի առաջադրանքները, առարկայական ուսումնական նախագծերը գրանցվում են՝
    • դասընթացի ղեկավարի բլոգում՝ բովանդակությունը, արդյունքներին ներկայացվող պահանջներ, սովորողի բլոգում՝ դասընթացի էջի հղումը (դա կարող է լինել ոչ թե ամեն առաջադրանքի հետ, այլ ուսուցչի բլոգի մեկ էջով).
    • սովորողի բլոգում՝ առաջադրանքի, առարկայական նախագծի հղումը, իր ներկայացրած պատասխանը, աշխատանքը, իր հարցը, առաջարկությունը, դիտարկումը։

Դպրոցի ղեկավարի՝ շաբաթվա ամփոփման էջում ներառվում են ուսումնական դասընթացի ծրագրով որոշված ուսումնական գործունեության ցուցանիշները, դպրոցի ղեկավարի դիտարկման արդյունքները։  

4. Ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր, արդյունքներ. գրանցվում են՝

  • նախագծի համակարգողի բլոգում, կայքում՝ նախագիծը, բովանդակությունը, մասնակիցներին, արդյունքներին ներկայացվող պահանջներ, ենթանախագծերը՝ հղումներով,
  • ենթանախագծի ղեկավարի բլոգներում՝ իր նախագիծը, մասնակիցները, արդյունքները՝ հղումներով,
  • մասնակցի բլոգում՝ նախագծի հղումը, իր աշխատանքի արդյունքը։

Դպրոցի ղեկավարի՝ շաբաթվա ամփոփման էջում ներառվում են կրթահամալիրային  նախագծերով դասավանդողների, սովորողների գործունեության ցուցանիշները, դպրոցի ղեկավարի դիտարկման արդյունքները։  

Սովորողը (սանը, ուսանողը)՝

  • ներկա է, եթե անձամբ և (կամ) ընտանիքով մասնակցում է հեղինակային կրթական ծրագրով ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի աշխատանքին, կատարում է ուսումնառության պայմանագրով որոշված պարտականությունները, օգտվում է իր իրավունքից.
  • բացակա է, եթե չի մասնակցում հեղինակային կրթական ծրագրով ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի աշխատանքին, չի կատարում ուսումնառության պայմանագրով որոշված պարտականությունները, սահմանված կարգով չի տեղեկացնում ուսումնական աշխատանքին չմասնակցելու մասին։
    Բացակայությունը գրանցվում է հաշվառման էլեկտրոնային մատյանում (1-3-րդ դասարանում գրանցում է դասվարը, 4-12-րդ դասարանում, քոլեջում՝ կազմակերպիչը)։

6 տարեկանի, 1-3-րդ դասարանցու ուսումնական աշխատանքի գնահատում

  • 6 տարեկանը «Ես կարողանում եմ» առցանց ստուգատեսում ներկայացնում է ընտանեկան դպրոցի արդյունքում ձեռք բերած մեդիահմտությունները, «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցման երկրորդ տարվան պատրաստ լինելու ցուցանիշներ։ Ստուգատեսի արդյունքները գրանցվում են խմբի ղեկավարի բլոգում, դպրոց-պարտեզի էլեկտրոնային մատյանում։
  • 3-րդ դասարանցին «Ելք» առցանց ստուգատեսում ներկայացնում է 4-5-րդ դասարաններում իրականացվող հեղինակային կրթական ծրագրում սովորելու իր պատրաստությունը։ Ստուգատեսի արդյունքները գրանցվում են սովորողի, դասվարի բլոգներում, դպրոց-պարտեզի էլեկտրոնային մատյանում։
  • 6 տարեկանի, 1-3-րդ դասարանում սովորողի ուսումնական աշխատանքի արդյունքներն արտացոլվում են դպրոց-պարտեզի էլեկտրոնային մատյանում՝ ուսումնական տարվա 3-րդ շրջանում սովորողի զարգացման բնութագրում, որը լրացնում են դասվարը, ծնողը։
  • 4-5-րդ, 6-8-րդ, 10-11-րդ դասարանում սովորողը, քոլեջի ուսանողը ներկայացնում են իրենց անհատական պլանի կատարողականը (շաբաթական, ամսական հաշվետվություն)։

Էլեկտրոնային մատյանում կազմակերպիչը գրանցում է սովորողի ուսումնական աշխատանքի արդյունքները՝ հաշվետվության հղում, սովորողի ինքնագնահատումը,  ընտանիքի մասնակցությամբ՝ ընտանեկան դպրոցում սովորողի առաջադիմության գնահատումը, ուսուցիչը՝ դասընթացի ծրագրով որոշված աշխատանքի գնահատումը։

3-րդ ուսումնական շրջանում սովորողի առաջադիմության՝ սահմանված կարգով գնահատումը ներառում է փետրվարի ուսումնական գործունեության ցուցանիշները, ընտանեկան դպրոցում գործունեության ցուցանիշները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s