Մանկավարժության կենտրոնի աշխատանքը մարտ-ապրիլ ամիսներին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2020թ. ապրիլի 14

Կրթահամալիրի խորհրդին ներկայացվող տեղեկանք

Մանկավարժության կենտրոնը մարտ-ապրիլ ամիսներին.

  • համակարգել է կրթահամալիրի մարտի, ապրիլի օրացույցների ստեղծումը, օրացուցային նախագծերի կազմակերպումը.
  • համակարգել է կրթահամալիրի մանկավարժական ակումբի մարտի, ապրիլի առցանց, բաց պարապմունքները, սեբաստացի համայնքի փետրվարի 28-ի հավաքը.
  • կազմակերպել է ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի դիտարկումը կենտրոնի մասնագետների, կրթահամալիրի մանկավարժական այլ աշխատողների կողմից.
  • կազմակերպել է կրթահամալիրի մանկավարժական խորհրդի ամենօրյա քննարկումները, հրապարակել քննարկումների տեսագրությունները.
  • աջակցել է ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցների կազմակերպման ուղեցույցների մշակման, հրապարակման, տարածման աշխատանքներին,
  • մեթոդապես, ծրագրային առումով աջակցել է դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարներին՝ հիշեցում, նյութեր, խորհրդատվություն տրամադրելով,
  • կենտրոնի մասնագետները համակարգել են ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցներում իրականացվող նախագծերի բովանդակության մշակումը, կազմակերպել են արդյունքների ամփոփում-ներկայացումը,
  • համակարգել է մասնագիտական զարգացման աշխատանքները՝
    • կրթահամալիրի մասնախմբերի առցանց քննարկումներ,
    • կրթահամալիրի աշխատողների մեդիահմտությունների զարգացում,
    • նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների առցանց վերապատրաստում,
    • ծնողական դպրոցի կազմակերպիչների-ուսուցիչների մեդիահմտությունների զարգացում, բլոգավարություն.
  • հավաքել է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման արդյունքների, ցուցանիշների գրանցումը, ներկայացրել է եռամսյակի հաշվետվություն.
  • հետևել է mskh.am-ի, ենթակայքերի, ուսումնական կենտրոնների, կրթահամալիրային նախագծերի բլոգների աշխատանքին.
  • ապահովել է «Դպիր» մանկավարժական ամսագրի հրապարակումները։

Կենտրոնի ղեկավար՝ Սուսան Մարկոսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s