Մեր մանկավարժությունն անընդհատ է, ինչպես սովորելու մեր ձգտումը, ինչպես կյանքը

Կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական օրացույցով 2020թ. մարտի 23-ից 27-ին նախատեսված են՝

  • սովորողների գարնանային ուսումնական արձակուրդը,
  • մանկավարժական աշխատողների գարնանային բաց դպրոցը։

Սիրելի սովորողներ՝ բոլոր տարիքների, հարգելի ծնողներ, մեր կամքով չենք ընտրել մեկուսացման-ինքնամեկուսացման այս ռեժիմը, որը դեռ շաբաթներ կշարունակվի, բայց կարող ենք ոչ միայն չտրվել լճացման, պարապության, այլ նաև օգուտով դուրս գալ սրանից։ Կրթությունը ձեր անօտարելի, սահմանադրական իրավունքն է, և այս փուլում այն իրականացնելու համար ընտանեկան կրթությունը, ինքնակրթությունը այլընտրանք չունեն. դուք պատասխանատու եք ձեր կրթության համար։ Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Մենք խրախուսում ենք տնային միջավայրում ուսանելու ոգևորող թափը պահելը, հեռավար ուսուցումը շարունակելը։ Լավ շրջան է՝

  • շատ կարդալու՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի, անգամ մասնագիտական գրականություն, ըստ ձեր նախընտրության,
  • լսելու լավ երաժշտություն, ձեր կարևորած արվեստագետների կատարումները,
  • լսելու-դիտելու ձեզ հետաքրքիր մտավորականների, գործիչների հրապարակային ելույթները,
  • դիտելու լավ ֆիլմեր՝ գեղարվեստական, վավերագրական, ուսումնական,
  • առցանց ճամփորդելու վիրտուալ թանգարաններում, արվեստանոցներում, աշխարհով մեկ և նախագծելու իսկական ճամփորդություններ մեկուսացման այս շրջանից հետո։

Աջակցության համար ու հարցերով կարող եք դիմել մեզ՝ ոչ միայն ձեր դասավանդողներին, այլ կրթահամալիրի ցանկացած աշխատողի (կրթահամալիրի մանկավարժական աշխատողների էլ.հասցեները

Ամենահետաքրքիրը հիմա ձեր ինքնակրթության հետագիծն է. ձեր ուսումնական բլոգներում հրապարակեք՝ ինչ եք կարդում, նայում, գրում, ստեղծում, ինչ եք քննարկում ընկերների հետ ձեր առցանց հանդիպումներում…

Իսկ մանկավարժական դպրոցի շաբաթվա ծրագրում հեղինակային կրթական ծրագրերի մշակումն է՝

  • կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում մարտի 2-6-ի, մարտի 16-20-ի հեռավար ուսուցման հեղինակային փորձի գնահատումը.
  • առցանց ուսուցման համար օգտագործված գործիքների, ծրագրերի յուրացումը, դրանք հեղինակային մանկավարժությանը հարմարեցնելու համար մշակումներ.
  • նոր գործիքների, տեխնիկական լուծումների ուսումնասիրություն, յուրացում.
  • մարտի 30-ից հեռավար-առցանց դպրոցների, քոլեջի ծրագրերի մշակումը՝ սովորողների ակտիվ մասնակցությամբ.
  • մեդիագրադարանի, մանկավարժական պարբերականի նյութերի հրապարակում.
  • սովորողների հետ հեռավար ուսուցման նախագծերով աշխատանք՝ սովորողների ընտրությամբ, նրանց անհատական կրթական պատվերով՝ որպես լրացուցիչ կրթություն։

Մեր աշխատանքն է, մեզ համար ենք անում, բայց բաց։ Մեր մանկավարժական աշխատողն ազատ է՝ հրապարակային, նաև ԶԼՄ-ներով  ներկայացնելու հեռավար-առցանց մեր դպրոցը՝ պայմանով, որ խոսում ենք «սովորող սովորեցնող» մեթոդի, ինքնուրույնության և ինքնավարության մասին, հեղինակային ծրագրի հեղինակի դիրքից, հեղինակային փորձի զարգացման մասին։

Մեր մանկավարժությունն անընդհատ է, ինչպես սովորելու մեր ձգտումը, ինչպես կյանքը։

Եվ վերջում։ Մեր ստեղծածը հանրապետությունում բոլորինն է, ինչպես մեր կոչումն է պահանջում։ Ցանկացած սովորող, ընտանիք կարող են միանալ հեռավար ուսուցման նախագծերին, ցանկացած ուսուցիչ, ծնող՝ մանկավարժական մեր հեռավար դպրոցին, որի ծրագիրը, աշխատակարգը՝ հեռավար-առցանց հանդիպումներով, վաղը հրապարակված կլինի մանկավարժության կենտրոնի բլոգում, mskh.am-ում։ Մեզ կարող եք շարունակել հետևել կրթական պորտալի հեռավար ուսուցման համալիր էջից, որտեղ որպես այլընտրանք, կրթահամալիրը ներկայացված է երեք հղումով՝ mskh.am-ի հեռավար-առցանց ուսուցման էջ, մեր մեդիագրադարան, «Դպիր» մանկավարժական պարբերական։

Իսկ մեր ֆիզիկական միջավայրում գարուն է, իսկական հակահամաճարակային աշխատանքի և մեկուսացման գոտի։

Հարգանքով՝

Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան, փոխտնօրեն մանկավարժության լաբորատորիայի ղեկավար
Սուսան Մարկոսյան, մանկավարժության կենտրոնի ղեկավար

This entry was posted in Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s