Մանկավարժական աշխատողների, սովորողների աշխատանքը հեռավար ուսուցման շրջանում

2020թ. մարտի 16-ի ՀՀ կառավարության 298-Ն որոշումով հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվեց: Նաև ընդունվեց 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները: Այդ միջոցառումների VI գլխի 21-րդ կետում գրված է.

  1. Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:

Կրթահամալիրում ուսումնական գործընթացը չի դադարեցվում և շարունակվում է  հեռավար ձևով արտակարգ դրության ամբողջ ընթացքում:

  • 2-5 տարեկանների խմբի դաստիարակը շաբաթվա համար կազմում է ընտանեկան նախագծեր՝ հաշվի առնելով կրթահամալիրի ուսումնական օրացույցը։ Նախագծերը տեղադրվում են դաստիարակի բլոգում։
    Մշտադիտարկում և գրանցում իրականացնում է դպրոց-պարտեզի, քոլեջի ղեկավարը:
  • 2-5 տարեկանների ծնողները իրենց երեխաների հետ ստեղծում են նյութերը, դրանք հրապարակում և հղումը ուղարկում դաստիարակին, կամ ստեղծված նյութերն են ուղարկում դաստիարակին, որ հրապարակի:
    Արդյունքները գրանցվում են նախագծի էջում։
  • 5-6 տարեկանների ուսուցման խմբի ղեկավարը շաբաթվա համար կազմում է ընտանեկան նախագծեր՝ հաշվի առնելով կրթահամալիրի ուսումնական օրացույցը։ Նախագծերը տեղադրվում են ղեկավարի բլոգում։
    Մշտադիտարկում և գրանցում իրականացնում է դպրոց-պարտեզի, քոլեջի ղեկավարը:
  • Խմբի սանը տնեցիների հետ ստեղծում է նախագծով որոշված նյութերը, դրանք հրապարակում և հղումը ուղարկում է խմբի ղեկավարին, կամ նյութն է ուղարկում խմբի ղեկավարին, որ հրապարակի։
    Արդյունքները գրանցվում են նախագծի էջում։
  • «Իմացումի հրճվանք» ծրագրի (1-3-րդ դասարաններ) դասվարը իր բլոգում հրապարակում է շաբաթվա նախագծերը, սվորողների կատարած աշխատանքները նրանց հետ քննարկում, ամփոփում, հրապարակում:
    Մշտադիտարկում և գրանցում իրականացնում է դպրոց-պարտեզի ղեկավարը, «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարը:
  • «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողը մասնակցում է իրեն հետաքրքրող նախագծերին, իրականացնում սեփական նախագծեր, ստեղծված նյութերը ուղարկում է դասվարին: Երրորդ դասարանցիները նյութերը հրապարակում են իրենց բլոգներում:
    Դասվարը նաև կատարում է հաշվառում՝ նշում է, թե ով է աշխատանք կատարել:
    Դրանցից ընտրում և դպրոց-պարտեզի, քոլեջի կայքի առաջին էջ է բերում դպրոց-պարտեզի, քոլեջի ղեկավարը:
  • 4-12-րդ դասարանում առարկայական դասընթաց վարող դասավանդողը, քոլեջում դասավանդողը իր բլոգում հրապարակում է նախագծերը, սովորողների հետ քննարկում է նրանց կատարած աշխատանքները, հաշվառում աշխատանքները կատարած սովորողներին: Առանձին դասընթացների առաջադրանքները պետք է ծավալով լինեն խելամտության սահմաններում:
    Մշտադիտարկում և գրանցում իրականացնում են՝

    • 4-5-րդ դասարանների համար՝ դպրոց-պարտեզի ղեկավարը,
    • 6-8-րդ դասարանների համար՝ միջին դպրոցի ղեկավարը,
    • 9-12-րդ դասարանների համար՝ ավագ դպրոցի ղեկավարը,
    • քոլեջի համար՝ քոլեջի ղեկավարը։
  • 4-12-րդ դասարանի սովորողը, քոլեջի ուսանողը մասնակցում է իրեն ուղղված նախագծերին, կատարված աշխատանքները հրապարակում է իր ուսումնական բլոգում: Իրականացնում է սեփական նախագծեր և հրապարակում բլոգում:
     

Աշխատանքի հաշվառում, ներկայացում

  • Հեռավար ուսուցման առաջադրանքները հավաքում, ենթակայքի բլոգի առաջին էջում հրապարակում են դպրոցի, քոլեջի ղեկավարները:
  • Նախադպրոցականի դաստիարակի բլոգում դաստիարակը կամ դաստիարակի օգնականը կատարում է աշխատանքների հաշվառում՝ նշում է, թե սաներից ով է ներկայացրել աշխատանք: Դրանցից ընտրում և դպրոց-պարտեզի, քոլեջի կայքի առաջին էջ են բերում դպրոց-պարտեզի, քոլեջի ղեկավարը:
  • 5-6 տարեկանների ընտանեկան նախագծերի արդյունքները կամ դրանց հղումները հրապարակվում են խմբի ղեկավարի, նրա օգնականի բլոգներում: Խմբի ղեկավարը կամ նրա օգնականը կատարում է հաշվառում՝ նշում է, թե ով է աշխատանք կատարել: Դրանցից ընտրում և դպրոց-պարտեզի, քոլեջի կայքի առաջին էջ են բերում դպրոց-պարտեզի, քոլեջի ղեկավարը:
  • 4-12-րդ դասարանի, քոլեջի դասավանդողը ծանոթանում, անհրաժեշտության դեպքում սովորողի հետ քննարկում է նրա աշխատանքը: Դասավանդողը կատարում է հաշվառում՝ նշում է աշխատանքը ներկայացրածներին: Համապատասխան կազմակերպիչը հետևում է սովորողների բլոգներին, գրանցում, թե որ օրը ով ինչ աշխատանք է կատարել: Կատարված աշխատանքներից ընտրում է և տեղադրում դպրոց-պարտեզի, միջին դպրոցի, ավագ դպրոցի, քոլեջի կայքում:
  • Դպրոցների, քոլեջի էջերից նախագծերը, առաջադրանքները կրթահամալիրի կայքի հեռավար-առցանց բաժնում տեղադրում է Մարգարիտ Սարգսյանը:

About gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
This entry was posted in Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s