«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Գործատու» բաժինը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (այսուհետ՝ կրթահամալիր) «Գործատու» բաժինը (այսուհետ՝ բաժին) ծառայություն է, որն ունի իր էջը կրթահամալիրի կայքում։

Նախագիծ

Բաժինը՝

  • որպես վճարովի կրթական ծառայություն՝ կազմակերպում է քաղաքացիների հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումը.
  • վերապատրաստված քաղաքացիների համար պատրաստում է վկայագրեր, գրանցում է կրթահամալիրում աշխատանքի համար դիմածների (այսուհետ՝ թեկնածու) մասին թերթիկը.
  • թեկնածուի համար կազմակերպում է երկու շաբաթից մինչև մեկ ամիս տևողությամբ կամավորական աշխատանք՝ կրթահամալիրի մասնաճյուղերում.
  • վերապատրաստման և կամավորական աշխատանքի արդյունքներով թեկնածուին գրանցում է կրթահամալիր կադրերի բանկում, վարում է «Կադրերի բանկ» փաստաթուղթը, վարում է կրթահամալիրի կայքի «Գործատու» բաժինը.
  • կրթահամալիրի տնօրենի որոշմամբ տալիս է կրթահամալիրում թափուր պաշտոնի մասին հայտարարություն. պաշտոնի նկարագրությունը կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը.
  • կրթահամալիրում աշխատանքի ընդունվածներին հանում է մասնագետների բանկից.
  • ստուգում, ընդունում է կրթահամալիրում աշխատանքի անցնողի փաստաթղթերը.
  • կազմում, կրթահամալիրի տնօրենի հաստատմանն է ներկայացնում աշխատանքային պայմանագիրը, դրանում կատարվող փոփոխությունները.
  • սահմանված կարգով վարում է կրթահամալիրի աշխատողների անձնական գործերը.
  • համակարգում է կրթահամալիրի աշխատողների անհատական պլանների հաստատումը սահմանված կարգով.
  • ժամանակին զգուշացնում է աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին.
  • կրթահամալիրի տնօրենին է ներկայացնում լուծվող աշխատանքային պայմանագիրը.
  • վարում է կրթահամալիրի աշխատակիցների էլեկտրոնային տեղեկատուն։

About gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
This entry was posted in Քննարկվող, Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s