Մանկավարժական աշխատողի ընդունելության կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Փոփոխության նախագիծ

Կրթահամալիրում մանկավարժական աշխատողի թափուր (այդ թվում՝ ժամանակավոր) պաշտոնը զբաղեցնում է կրթահամալիրի կադրերի բանկում ընդգրկված մասնագետը:

Կրթահամալիրի կադրերի բանկում ընդգրկվելու համար թեկնածուն.

  • համապատասխան հայտը լրացնելու միջոցով գրանցվում է կրթահամալիրի կայքի «Գործատու» բաժնում.
  • սահմանված կարգով մասնակցում է վերապատրաստման՝ առկա կամ հեռավար, իր ընտրությամբ.
  • իրականացնում է երկու շաբաթից մինչև մեկ ամիս տևողությամբ կամավորական աշխատանք՝ ուսումնական նախագծերի ձևով.
  • մասնակցում է «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարին, որ կազմակերպվում է կրթահամալիրում մանկավարժական բաց ճամբարների ժամանակ՝ սովորողների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդներին, հունիսին, օգոստոսին։

Այդ ընթացքում հետևում է իր էլեկտրոնային փոստին, պատասխանում նամակներին: Ունենում և վարում է իր ուսումնական բլոգը: Մասնակցում է կրթահամալիրի հավաքներին, առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիա-ուրբաթ ընդհանուր պարպմունքների: Վերապատրաստման, ուսումնական նախագիծ իրականացնելու, մուտքի ճամբարի ընթացքում նրա հետ շփվող կրթահամալիրի աշխատողները իրենց կարծիքը թեկնածուի մասին գրավոր ուղարկում են կրթահամալիրի կադրերի տեսուչին:

Կրթահամալիրի կադրերի տեսուչը վարում է «Կադրերի բանկ» կոչվող փաստաթուղթը, որը նրա էլ.փոստում է՝ հասանելի կրթահամալիրի տնօրենին, դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարներին, մանկավարժության լաբորատորիաների ղեկավարներին, վերապատրաստում, մանկավարժական ճամբար կազմակերպող աշխատողներին։ Կադրերի բանկում առկա են տեղեկություններ կրթահամալիր դիմող մասնագետների մասին (հայտ, վերապատրաստում, մուտքի ճամբար, նախագծի իրականացման արդյունքներ, պահանջվող հմտություններ, գործունեության ցուցանիշներ, երաշխավորություններ):

Կրթահամալիրի թափուր պաշտոնի առկայությունը որոշում է կրթահամալիրի տնօրենը՝ դպրոցի ղեկավարի հիմնավորված հայտի (հայտում՝ նաև պաշտոնի թափուր լինելու ժամկետները), կադրերի տեսուչի տեղեկանքի հիման վրա: Մինչև սահմանված կարգով նոր մասնագետի ընտրությունը թափուր պաշտոնի համար կարող է մինչև երեք ամիս ժամանակով այլ աշխատող ընդունվել՝ դպրոցի ղեկավարի ներկայացմամբ։

Դպրոցի տնօրենը կադրերի բանկից ընտրում է թափուր պաշտոնի համար համապատասխան թեկնածու, կադրերի տեսուչի միջոցով ներկայացնում է ընտրությունը կրթահամալիրի բոլոր մանկավարժական աշխատողներին՝ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար: Թեկնածուին ճանաչողները կարող են երաշխավորել նրան կամ ներկայացնել վերապահումներ։ Դպրոցի ղեկավարը աշխատողի մասին առաջարկություն է ներկայացնում կրթահամալիրի տնօրենին՝ թեկնածուի ուսումնական բլոգով, նրա աշխատանքի նկարագրությամբ, անհատական պլանի նախագծով, մենթորի առաջարկով։

Կրթահամալիրի տնօրենը որոշում կայացնելուց հետո նոր աշխատողին ներկայացնում է նախ՝ կրթահամալիրի աշխատողների ժողովին, հետո՝ կրթահամալիրի կառավարման խորհրդին։

Կրթահամալիրում մանկավարժական աշխատողը ընդունվում է մեկ տարի ժամկետով՝ աշխատանքային պայմանագրում նախատեսելով եռամսյա փորձաշրջան։

This entry was posted in 2019-2020, Քննարկվող. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s