Մանկավարժական աշնանային բաց ճամբար

Ուսումնական աշուն 2019
Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1

Սովորողների հետ ուսումնական աշխատանք 

  • 2-5 տարեկանների, 5 տարեկանների խմբերի  գործունեություն
  • Քոլեջում ուսումնական պարապմունքներ
  • «Մուտք կրթահամալիր» ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում
  • Ճամբար Արատեսի դպրական կենտրոնում
    Հյուսիսի ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում՝ նոյեմբերի 1-3
  • Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք
  • Բակի, պարտեզի աշնանային աշխատանք
  • Պատանեկան ստեղծագործական հավաք
  • Կրթահամալիրի տոնի նորամուտների պատրաստության աշխատանք դպրոցներում
  • Ուսումնական նախագծեր ուսումնական կենտրոններում՝ բազմամարտի, երաժշտության և ծեսի, ուսումնական ագարակում, Արատեսի դպրական կենտրոնում, քանդակի դպրոցում, խաղողի և գինու դպրոցում
  • Ճամփորդությամբ ուսուցման, կրթական փոխանակումների նախագծեր
    Հայրենագիտական ճամբար Ջուջևանում՝ հոկտեմբերի 29-31
    Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցի սովորողների ու ուսուցիչների խմբի ընդունելություն
  • «Ուսումնական աշուն» այլ նախագծեր կրթահամալիրում, մեդիայում

Մանկավարժական աշխատողների խմբերի աշխատանք «Բլեյան» ցանցի հանգույցներում

  • «Սեբաստացիներ» վոկալ խմբի արապմունքներ
  • Քանդակի մանկավարժական ակումբի պարապմունքներ
  • 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիա
  • Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբար Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում՝ հեղինակային կրթական ծրագրի «Բլեյան» ցանցով հետաքրքրված դպրոցի-մանկապարտեզների հրավերով
  • Աշխատանք ուսումնաարտադրական արհեստանոցներում
  • «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար
  • Մանկավարժական նորարարության աշնանային ճամբար

Այլ աշխատանք ըստ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային, Միջին, Ավագ դպրոցների դասավանդողների անհատական պլանների։

Աշխատակարգ

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում. կրթահամալիրի տոնի պատրաստություն
09։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։45՝

  • ընդհանուր պարապմունք-համաձայնագրի կնքում (28.10),
  • աշխատանքային հավաք. թեման՝ սովորողի ընտրությամբ դասընթացները, գործունեություն (29.10)
  • ընդհանուր պարապմունք (ամենամսյա ժողով (30.10)
  • աշխատանքային հավաք. թեման՝ նոյեմբերի 4-15-ի մանրամասն ծրագրեր (31.10)
  • ուրբաթ-համերգ (01.11)
  • այլ աշխատանք ըստ անհատական պլանի։

Արտագնա նախագծեր

Անհատական, խմբային նախաձեռնությունները

Արտագնա նախագծեր

Կազմակերպումը

Ցանցային կազմակերպման նախագծով կամ անհատական հայտով ճամբարում ներառվում են հանրակրթական այլ հաստատությունների աշխատողներ։ 

Մանկավարժական աշխատողները հրապարակում են՝

  • մինչև հոկտեմբերի 19-ը՝
    • հոկտեմբերի 28-նոյեմբերի 1-ի իրենց ուսումնական նախագծերը, այդ թվում՝ արտագնա, հաստատված դպրոցի ղեկավարի կողմից.
    • մանկավարժական ճամբարում իրենց նախաձեռնությունները՝ մանկավարժական ուսումնական պարապմունք, մանկավարժական խնդրի քննարկում, մանկավարժական աշխատողների հետ իրականացվող ուսումնական նախագիծ, կրթահամալիրի տոնի պատրաստության աշխատանք.
    • լրացնում են մասնակցության հայտը.
  • մինչև հոկտեբերի 26-ը իր անմիջական ղեկավարի հաստատմամբ իր բլոգում հրապարակում է շաբաթվա իր անհատական աշխատաժամանակը.
  • մինչև նոյեմբերի 4-ը՝ աշնանային ճամբարի իր հաշվետվությունը:

Դպրոցի ղեկավարը՝

  • ապահովում է անհատական և խմբային աշխատանքի անհրաժեշտ տարածքները, պայմանները,  կրթական պարտեզ-միջավայրի բարեկարգման նախագծերի անհրաժեշտ գործիքներ.
  • ամեն օր հրապարակում է մանկավարժական աշխատողների ճամբարի և «Ուսումնական աշուն» նախագծի հաջորդ օրվա ծրագիրը։».
  • նոյեմբերի 5-ի վարչական խորհրդին ներկայացնում է մանկավարժական աշխատողների դպրոցի հաշվետվությունը (ցուցանիշներ)։

Մասնագիտական խմբի, լաբորատորիայի, այլ մասնագիտական խմբերի հավաքները, մասնագիտական զարգացման պարապմունքները կազմակերպվում են նախօրոք հրապարակված ծրագրերով, նախաձեռնություններով։

This entry was posted in 2019-2020, Աշնանային դպրոց, Դասավանդողների շուրջտարյա դպրոց. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s