Կրթական համապատասխան փաստաթղթեր չունեցող սովորողի ընդունելության կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Այս կարգը կազմելիս հաշվի են առնվել.

  • ազատ տեղաշարժվելու իրավունքը, ՀՀ Սահմանադրություն, հոդված 40
  • կրթության իրավունքը, ՀՀ Սահմանադրություն, հոդված 39
  • երեխայի իրավունքները, ՀՀ Սահմանադրություն, հոդված 37
  • խտրականության արգելքը, ՀՀ Սահմանադրություն, հոդված 29
  • սովորողի իրավունքը՝ «ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ», ՀՀ օրենքը հանրակրթության մասին, հոդված 20, կետ 2
  • Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։ ՀՀ օրենքը հանրակրթության մասին, հոդված 4, կետ 1

Կրթական համապատասխան փաստաթղթեր չունեցող սովորողը դիմում է ընդունվելու կրթահամալիրի հանրակրթական ուսումնական հաստատություններից որևէ մեկը.

  • մինչև 10 տարեկանը՝ դպրոց պարտեզ,
  • 11-13 տարեկանը՝ միջին դպրոց,
  • 14 տարեկանը՝ ավագ դպրոց,
  • 15-18 տարեկանը ավագ դպրոց կամ քոլեջ (հանրակրթական ծրագրով):

Եթե սովորողը ցանկություն է հայտնում սովորելու իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, դպրոցի ղեկավարը սահմանված կարգով ընդունում է։

Եթե սովորողը ցանկանում է ուսումը շարունակել իր տարիքային խմբի հետ, դպրոցի ղեկավարը սահմանված կարգով ընդունում է ժամանակավոր՝ մինչև երկու ամիս տևողությամբ: Դպրոցի ղեկավարի հրամանով ստեղծվում է դիտարկող խումբ, որը այդ ժամանակահատվածում հետևում է սովորողի ուսումնական գործունեությանը՝ հատկապես ուշադրություն դարձնելով սովորողի սոցիալական ներառմանը: Դիտարկվող խմբում պարտադիր ընդգրկվում են.

  • «Իմացումի հրճվանք» ծրագրում՝ դասվարը, ուսուցչի օգնականը, երկարացված օրվա կազմակերպիչը (եթե սովորողն օգտվում է այդ ծառայությունից), ծնողը.
  • 4-8-րդ դասարաններում՝ կազմակերպիչը, ուսուցչի օգնականը, երկարացված օրվա կազմակերպիչը, եթե սովորողը օգտվում է այդ ծառայությունից, ծնողը, երկու դասավանդող.
  • 9-12-րդ դասարաններում՝ կազմակերպիչը, ուսուցչի օգնականը, երկու դասավանդող, երկու սովորող:

Պայմանագրով որոշված ժամկետի վերջում դիտարկող խումբը տալիս է իր եզրակացությունը: Եթե խումբը առաջարկում է, որ սովորողը ուսումը շարունակի իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, և սովորողը համաձայնում է, համապատասխան դպրոցի տնօրենը կնքում է նոր պայմանագիր: Եթե եզրակացությունը դրական է, կամ սովորողը չի համաձայնում ուսումը շարունակել իր տարիքից մեկ դասարան ցածր դասարանում, նա շարունակում է սովորել իր տարիքային խմբի հետ։ Դպրոցի տնօրենը կնքում է նոր պայմանագիր:

Ընդունված սովորողի համար դպրոցի գրասենյակում կազմվում է սովորողի գործը՝ փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է նաև սովորողի (օրինական ներկայացուցչի) դիմումը, մուտքի ճամբարի մասնակցության ցուցանիշները, փորձաշրջանի դեպքում՝ նաև փորձաշրջանի ամփոփման ցուցանիշները, ուսումնառության պայմանագիրը։

Advertisements
This entry was posted in 2019-2020. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s