Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց

2019-2020 ուսումնական տարի
Սեպտեմբեր-հունիս

Նախագիծ

1. Ամենամսյա բաց պարապմունքներ. ուսումնական նախագծերի, աշխատակարգերի, մեթոդական մշակումների ներկայացում

  • մանկավարժական խորհուրդներով պարապմունքներ՝ ամսվա առաջին չորեքշաբթի օրը.
    նախագծում և վարում են դպրոցների ղեկավարները.
  • մասնագիտական այլ խմբերով պարապմունքներ՝ ամսվա երրորդ չորեքշաբթի օրը (կրթահամալիրի 5 տարեկանների խմբերի դաստիարակների, 1-ին դասարանցիների դասվարների, 2-3-րդ դասարանցիների դասվարների, կրտսեր, միջին ավագ դպրոցներում առարկայական դասընթացներ վարող տարբեր խմբերի, այլ).
    նախագծում և վարում են 2-5 տարեկանների դաստիարակների, «Իմացումի հրճվանք», մայրենիի լաբորատորիաների ղեկավարները, այլ մանկավարժական աշխատողներ.
  • նախագծային ուսուցման մասնագիտական խմբերով, ամսվա երկրորդ չորեքշաբթի օրը.
    նախագծում և վարում են առաջատար ուսուցիչ մասնախմբի ղեկավարները.
  • մանկավարժական աշխատողների ընդհանուր հավաք՝ ամսվա չորրորդ չորեքշաբթի օրը.
    կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը.
  • 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի պարապմունքներ՝ երկուշաբթի, չորեքշաբթի՝ ժամը 13։30.
    կազմակերպում է լաբորատորիայի ղեկավարը.
  • երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչների պարամունքներ. չորեքշաբթի՝ ժամը 12։00
    նախագծում-կազմակերպում է լաբորատորիայի ղեկավարը.
  • մանկավարժական բաց ակումբ՝ ամսվա երկրորդ երեքշաբթի օրը՝ ժամը 15։30.
    բովանդակությունը՝ հեղինակային կրթական ծրագրի նոր մշակումների կամ հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման խնդիրների քննարկում.
    նախօրոք հրապարակված նախաձեռնություններով կազմակերպում է նախագծային խումբը։

2. Ստեղծագործական խմբերի պարապմունքներ՝

3. Մանկավարժական մարզական ակումբի պարապմունքներ. նախաձեռնում և կազմակերպում է կրթահամալիրի մարզական կենտրոնը։

4. Բաց համերգ-ընդհանուր պարապմունք. ներկայանում են հանրապետության ստեղծագործական խմբերը։ Կազմակերպում է կրթահամալիրի երաժշտության կենտրոնը՝ ամեն անգամ ընտրելով ամսվա մի չորեքշաբթի կամ ուրբաթ օրվա ընդհանուր պարապմունքների ժամանակը։

5. Մանկավարժական աշխատողների բաց ճամբար՝

  • հոկտեմբերի 28-նոյեմբերի 1
  • դեկտեմբերի 23-27
  • մարտի 23-28
  • հունիսի 15-26

Աշխատակարգում լրացում-փոփխություն կարող է լինել հիմնավորված առաջարկությամբ, կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։

 

This entry was posted in 2019-2020, Դասավանդողների շուրջտարյա դպրոց. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s