Մենթոր ուսուցիչներ. նշանակման, գործունեության կարգ

Նախագիծ

Մենթոր (խորհրդատու) լինում է կրթահամալիրի այն մանկավարժական աշխատողը, որ ունի կրթահամալիրում բլոգներով, նախագծերով ուսուցում իրականացնելու արդյունավետ փորձ, վայելում է գործընկերների վստահությունը, ցանկություն ունի փոխանցելու իր փորձը և նպաստելու գործընկերոջ՝ մանկավարժական գործունեության մեջ ինքնահատատմանը։ 

Մենթոր ուսուցիչն ուսուցման գործում նոր նյութի, մեթոդների, կազմակերպման ձևերի ստեղծող-տարածողն է: Նա իր խորհրդատվությունն իրականացնում է.

  • վիրտուալ միջավայրում՝ իր ուսումնական բլոգի, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով.
  • ֆիզիկական միջավայրում պարապմունքների, խորհրդատվությունների միջոցով՝ մենթորի և (կամ) խորհրդատվություն ստացող ուսուցչի կաբինետում (դասարանում):

Մենթոր ուսուցչի ընտրությունը

  • Կրթահամալիրի տնօրենը դպրոցների ղեկավարների, կրթահամալիրի փոխտնօրենի, մանկավարժության կենտրոնի առաջարկությամբ նշանակում է կրթահամալիրի տարբեր դպրոցներում մանկավարժական աշխատողների խմբի մենթոր ուսուցչի։
  • Փորձաշրջանով աշխատող, սկսնակ ուսուցչին (ուսուցիչ-ստաժոր) ծրագրային-մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար դպրոցի ղեկավարը փորձառու ուսուցչին առաջարկում է սկսնակի մենթորը լինել մինչև երեք ամիս ժամկետով։
  • Մենթորությունը անհատական պլաններում գրանցվում է, երբ գործընկեր զույգը անհատական ուսումնական բլոգներում  հրապարակում է համագործակցության ծրագիր, աշխատակարգ, մենթորական աշխատանքի էջը։ Մենթորությունը համարվում է լրացուցիչ աշխատանք։
  • Դպրոցի ղեկավարը ավելի կարճ ժամկետով մենթոր կարող է նշանակել այն դասավանդողի համար, որ որևէ մանկավարժական խնդրի լուծումը միայնակ չի գտնում, և աջակցության կարիք ունի։ Մենթորությունը անհատական պլաններում գրանցվում է, երբ գործընկեր զույգը փոխադարձ համաձայնությամբ հրապարակում է համագործակցության ծրագիրը, նյութերը։
  • Մենթորությունը համարվում է լրացուցիչ աշխատանք։ Լրավճարը նշանակվում է մենթորի-ստաժորի հաշվետվության հիման վրա։

Բաց ցանցի մենթորական լաբորատորիա

Կրթահամալիրը ցանցային կազմակերպման նախագծերով գործընկեր դպրոցներին, հեղինակային կրթական ծրագրով հետաքրքրվող մանկավարժական աշխատողներին  տեղեկացնում է, որ կրթահամալիրում 2019-2020 ուսումնական տարում գործում է  մենթոր (խորհրդատու) տնօրենի, ուսուցիչների բաց լաբորատորիա։ Որևէ մենթորի խորհրդատվությունն ընտրելու համար պետք է լրացնել հայտը։ Աշխատանքը մենթոր ուսուցչի անհատական պլանում գրանցվում է անհատական բլոգում մենթորական աշխատանքի էջի, աշխատանքի ծրագրի, դրանից օգտվող մանկավարժական աշխատողների բլոգների հրապարակումից հետո։

Advertisements

About gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
This entry was posted in 2019-2020, Մասնաժողով, Քննարկվող. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s