Առաջադրանքներ մանկավարժական աշխատանքի համար դիմողներին

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Մաթեմատիկա դասավանդելու համար դիմած մասնագետը՝

  • ներկայացնում է իր լուծած մաթեմատիկական մի խնդիր՝ նշելով դժվարությունները, դրանց հաղթահարման ճանապարհները.
  • ներկայացնում է կեսէջանոց մասնագիտական նյութի թարգմանություն՝ բնօրինակի հետ միասին.
  • թվարկում է համակարգչային ծրագրեր, որոնք կարող է օգտագործել դասավանդման ընթացքում.
  • թվարկում է մաթեմատիկայի իր սիրած գրքերից մի քանիսը, որոնք օգտագործել է դպրոցում, ուսանող ժամանակ, դրանից հետո.
  • կազմում է մաթեմատիկայի ֆլեշմոբի երկու տարբերակ՝ երրորդ և չորրորդ մակարդակների համար.
  • մաթեմատիկայից որև թեմայի համար կազմում է ուսուցման ծրագիր և երկու ուսումնական նյութ։

Ֆիզիկա դասավանդելու համար դիմած մասնագետը՝

  • նկարագրում է ֆիզիկական որևէ երևույթ՝ նշելով այդ երևույթի նկարագրման համար օգտագործվող մեծությունները, չափման միավորները.
  • նկարագրում իր կատարած որևէ ֆիզիկական փորձ՝ նշելով դժվարությունները, դրանց հաղթահարման ճանապարհները.
  • ներկայացնում է կես էջանոց մասնագիտական նյութի թարգմանություն՝ բնօրինակի հետ միասին.
  • թվարկում է համակարգչային ծրագրեր, որոնք կարող է օգտագործել դասավանդման ընթացքում.
  • թվարկում է ֆիզիկայի իր սիրած գրքերից մի քանիսը, որ օգտագործել է դպրոցում, ուսանող ժամանակ, դրանից հետո.
  • կազմում է ֆիզիկայից ֆլեշմոբի երկու տարբերակ՝ միջին դպրոցի սովորողների համար և ավագ դպրոցի սովորողների համար.
  • ֆիզիկայից որևէ թեմայի համար կազմում է ուսուցման ծրագիր և երկու ուսումնական նյութ.
  • ներկայացնում է ֆիզիկայից ուսումնական նոր որևէ փորձի կամ եղածի կատարելագործման առաջարկ և իրականացում։

Բնագիտություն դասավանդողի համար դիմած մասնագետը՝

  • նկարագրում է իր դիտած բնության որևէ երևույթ՝ նշելով այդ երևույթի նկարագրման համար օգտագործվող հասկացությունները.
  • նկարագրում է Հայաստանում որևէ երթուղի՝ հետիոտն կամ մեքենայով, նշելով ճանապարհի առանձնահատկությունները, հանդիպող բնակավայրերը, հնարավոր բուսական և կենդանական աշխարհը.
  • ներկայացնում է մասնագիտական կեսէջանոց նյութի թարգմանություն՝ բնօրինակի հետ միասին.
  • թվարկում է համակարգչային ծրագրեր, որոնք կարող է օգտագործել բնագիտության դասավանդման ընթացքում.
  • նկարագրում է իր խնամած բույսերից՝ նշելով դրա բազմացումը, խնամքի առանձնահատկությունները.
  • նկարագրում է իր խնամած կամ սիրած կենդանին՝ նշելով առանձնահատկությունները.
  • բնագիտության որևէ թեմայի համար կազմում է ուսուցման ծրագիր և երկու ուսումնական նյութ.
  • կազմում է 7×12 չափսերով ջերմոցի կառուցման նախագիծ՝ նշելով քայլերի հերթականությունը, անհրաժեշտ նյութերը, նախահաշիվը։

Մայրենի լեզու դասավանդելու համար դիմած մասնագետը.

  • Ընտրում է «Դպիր» մանկավարժական ամսագրից որևէ մանկավարժական նյութ (կցել հղումը) և փաստարկված ներկայացնում  իր համաձայնությունները, անհամաձայնությունները, դիտարկումները՝ տվյալ նյութի հետ կապված:
  • Ընտրում է որևէ գրական ստեղծագործություն Գրական ակումբ  բլոգից և վերլուծում ստեղծագործությունը:
  • Ներկայացնում է իրեն դուր եկած լեզվաբանական խնդիր, դրա լուծումը։
  • Ներկայացնում է մասնագիտական որևէ նյութի (գեղարվեստական, ոչ ծավալուն, լեզվաբանական միջազգային խնդիր, լեզվի ուսուցման խնդիրների միջազգային փորձ) թարգմանություն:
  • Գրաբար Նոր կտակարանից  ընտրում  է որևէ հատված, տեքստը գրաբար ներկայացնում է, փոխադրում է:
  • Կազմում է մայրենիի ֆլեշմոբի երկու տարբերակ՝ Միջին և Ավագ դպրոցների սովորողների համար:
  • Կազմում է հայոց լեզվից և գրականությունից մեկական ուսումնական թեմայի ուսուցման ծրագիր:

Ընդհանուր առաջադրանքներ բոլոր դիմորդների համար

  • կազմում է սեպտեմբերի 2-6-ին կրթահամալիրի մի դպրոցում կամ քոլեջում իրականացնելու համար ուսումնական նախագիծ.
  • կազմում է ինքնակրթության նախագիծ՝ կրթահամալիրում աշխատելու համար իրեն անհրաժեշտ նոր հմտությունների, կարողությունների, գիտելիքների ցանկ՝ հիմնավորումներով, դասավորելով ըստ կարևորության:
  • կազմում է սովորողների հետ ուսումնական ճամփորդության նախագիծ:
Advertisements

About gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
This entry was posted in 2019-2020, Վերապատրաստման մոդուլներ, Աշնանային դպրոց. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s