«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում 1-3-րդ դասարանում դասվարի

Կրթահամալիրի դպրոց-պարտեզում աշխատող դասվարը.

  • ունի բարձրագույն կրթություն.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • մասնակցում է դասվարների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման նախագծերին, Բլեյան բաց ցանցի, հանրապետության այլ դպրոցներում աշխատող դասվարների վերապատրաստումների կազմակերպմանը.
  • կարողանում է.
    կազմել դասարանի գործունեության «Իմացումի հրճվանք» ծրագիրը,
    սովորողների ամենօրյա գործունեության կազմակերպման համար օգտվել առաջադեմ մանկավարժության ստեղծած «ինվարիանտներից».
    ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
    կազմակերպել սովորողների ամենօրյա՝ ինքնասպասարկման, շրջակա միջավայրի խնամքի աշխատանքները,
    զբաղվել մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել, կազմակերպել սովորողների մարզական ամենօրյա գործունեությունը.
    զբաղվել իր երաժշտական հմտությունների զարգացմամբ՝ երգել-պարել, վարել սովորողների երգի-պարի ամենօրյա պարապմունքներ.
    շախմատ խաղալ, վարել սովորողների՝ շախմատի, սեղանի խաղերի յուրացման գործունեությունը.
    զբաղվել կերպարվեստի-տեխնոլոգիական հմտությունների զարգացմամբ, վարել սովորողների՝ տեխնոլոգիական հմտությունների յուրացման աշխատանքները.
    կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
    ճամփորդել սովորողների հետ.
    կազմակերպել ուսումնական ճամբարներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց:

This entry was posted in Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s