Կրթահամալիրի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2019-2020 ուսումնական տարի

Նախագիծ

Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների
և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։

Կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողն ուսուցում է ստանում սույն կարգի համաձայն: Կարգի համար իրավական հիմք են՝

Ծրագրում սովորողի ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը: Կարգը, ուսուցման պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը:

Կրթահամալիրի բազմամասնագիտական խումբը (դասավանդողներ, ներառականության մասնագետներ՝ հոգեբան, լոգոպեդ, թերապիաների՝ արտթերապիա, ձիաթերապիա, լողի թերապիա, ֆիզիոթերապիա) կատարում է երեխայի կրթական կարիքի նախնական գնահատում:

Դասարանի ընտրությունը կատարում է հանրակրթական դպրոցի ղեկավարը՝ նկատի ունենալով դասարանում հատուկ կարիքով սովորողների ընդգրկվածության թույլատրելի թիվը (20-25 հոգիանոց խմբում՝ 2 սովորող):

Սովորողի համար կազմվում է անձնական գործերի փաթեթ՝ այդ թվում՝ նաև ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր, ԲՀԿ-ի կողմից տրված եզրակացություն, բժշկական փաստաթղթեր, անհատական ուսումնական պլան:

Սովորողի ամենօրյա հաճախումը, ուսուցումը, ուսումնական աշխատանքի հաշվառումը գրանցվում է անհատական պլանով որոշված կարգով։

Սովորողը սահմանված կարգով մասնակցում է ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերի, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումներին:

Սովորողը սահմանված կարգով մասնակցում է կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության պարապմունքներին։

Անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի հրամանով սովորողի համար անհատական ծրագրով, սահմանված կարգով կազմակերպվում է տնային ուսուցում, հեռավար ուսուցում։

Կրթահամալիրի, այլ պետական և հասարակական կառույցների կողմից Ծրագրի դասավանդողների և այլ մասնագետների համար պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական զարգացման սեմինարներ, ծնողների համար՝ իրազեկման սեմինարներ:

Ծնողի հետ համագործակցությունը (ծնողի մասնակցությունը անհատական ուսումնական պլանի կազմմանը, անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի որոշմամբ սովորողի դասերին, իրազեկման սեմինարներին, ծրագրով նախատեսված հարցումներին և այլ քննարկումների) պարտադիր պայման է:

Սովորողի ներառումն ապահովելու համար համապատասխան պայմանների (տեխնիկական սարքեր, սարքավորումներ, խոհանոցային, լաբորատոր սարքեր, հարմար կահավորանք և այլն) ստեղծմանը մասնակցում է նաև ծնողը:

Ծրագրի մասնագետները կարգի համաձայն իրականացնում են խորհրդատվություն, աջակցում դասավանդողներին հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքում: Դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն են ցույց տալիս դասվարը, եթե ունի համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող դասավանդողները, կազմակերպիչը կամ ծրագրի մասնագետը: Սովորողի անհատական պլանում որպես հանրակրթական ծառայություն կարող են ներառվել թերապևտիկ պարապմունքներ ուսումնական ագարակում, լողավազանում, բրուտանոցում, ջերմոցում՝ շաբաթական մեկ անգամ։ Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է որպես լրացուցիչ ուսուցում։

Ուսուցչի օգնականները կազմակերպում են դասարանի սովորողների մասի ուղեկցումը կրթահամալիրի ուսումնական կենտրոններ, լողավազան, ուսումնական ագարակ, մարզադպրոց, մասնակցում են ուսումնական ճամփորդությունների, ուսումնական նախագծերի կազմակերպմանը։

Անհատական պարապմունքներ իրականացնում են խիստ անհրաժեշտության դեպքում, դպրոցի ղեկավարի որոշմամբ: Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում ծնողը կարիքը հոգում է դպրոցից դուրս:

Մասնագետին համապատասխան աշխատանքային պայմաններով ապահովում է դպրոցի ղեկավարը՝ հաշվի առնելով մասնագիտական պահանջները և մասնագետի ծառայությունից օգտվողների թիվը:

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է սովորողի կարիքին համապատասխան՝ կամ որպես սովորողի ընտրած մարզաձև կամ ֆիզիոթերապիայի պարապմունք:

Սովորողի ներառումը կազմակերպելու համար կարևորվում է  ընտանիքի ամբողջական ներառումը կրթահամալիր՝ ընտանիքի դպրոցահասակ անդամների կրթական կարիքը հոգալով կրթահամալիրի դպրոցներում, արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորում:

Advertisements
This entry was posted in 2019-2020, Քննարկվող. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s