Հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջներ 

Հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները տարածվում են կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, ուսում։նական կենտրոններում  ուսումնական ծրագրեր, նախագծեր իրականացնող մանկավարժական աշխատողների վրա։ 

  1. Մանկավարժական աշխատողը պիտի ունենա՝ 
  • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, համակարգչային ծրագրերով (MS Office, դասավանդմանն առնչվող այլ ծրագրեր), ինտերնետով, էլեկտրոնային փոստով աշխատելու հմտություն, ուսումնական, հետազոտական աշխատանքում օգտագործի առնվազն մեկ օտար լեզու. 
  • աշխատանքային սեփական գործիքներ` անհատական համակարգիչ, ինտերնետ, ֆոտոխցիկ (անհրաժեշտ թվային այլ միջոցներ): 
  1. Մանկավարժական աշխատողը՝  
  • իր աշխատանքը կազմակերպում է իր ուսումնական բլոգի միջոցով, նպաստում ծրագրի բաց մեդիամիջավայրի (կայք, ենթակայքեր, մեդիագրադարան, բլոգային ցանց) պահպանման և զարգացման աշխատանքին.  
  • մասնակցում է կրթական ծրագրի մշակման աշխատանքին.  
  • մանկավարժական շուրջտարյա ճամբարում, տարատեսակ աշխատարաններում ներգրավվում է որպես վերապատրաստող, կազմակերպիչ կամ մասնակից. 
  • կազմակերպում է սովորողների ուսումնական-հայրենագիտական-բնապահպանական գործունեությունը և (կամ) մասնակցում է դրան. 
  1. Մանկավարժական աշխատողը պետք է տիրապետի. 
  • իր աշխատանքը ծրագրելու կարողությանը. այդ թվում` 
    • ուսումնական գործընթացն արդյունավետ ծրագրելու, ինքնուրույն կամ գործընկերների հետ առանձին դասընթացների, աշխատարանների ծրագիր մշակելու, դասերի պլաններ մշակելու, 
    • ինքնուրույն կամ գործընկերների հետ ուսումնական նախագծեր մշակելու, 
    • ինքնուրույն կամ գործընկերների հետ ուսումնական ճամբարի նախագիծ մշակելու և կազմակերպելու. 
    • ինքնուրույն կամ գործընկերների հետ միասին ուսումնական նյութեր ստեղծելու, 
  • ուսուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու, 
    • կրթության բովանդակության յուրացումն ապահովող ուսուցման ժամանակակից մեթոդներ և հնարներ ներդնելու, 
    • ուսուցման համար բարենպաստ սոցիալ-հոգեբանական միջավայր ստեղծելու. 
  • գնահատման՝ դիտարկելու գնահատումը որպես սովորողի խրախուսման և նրա շարունակական զարգացումն ապահովող միջոց, 
  • անդրադարձ (ռեֆլեքսիա) կատարելու` որպես ուսուցման և դաստիարակության գործընթացին մշտական անդրադարձ կատարելու, սեփական աշխատանքի արդյունքները շարունակաբար գնահատելու, սեփական պլանները վերանայելու։ 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s