«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամենամյա մրցանակներ

Մանկավարժական ակումբ

Հունիսի 11, ժամը 14․00, ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարան

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, այլ

Առաջարկներ, դիտարկումներ

Գևորգ Հակոբյան

Առաջարկում եմ .

· կրթահամալիրի աշխատողը պագևատրվի օրենքի սահմաններում: Պարգևատրվողին որոշում է կրթահամալիրի տնօրենը իր նախաձեռնությամբ, կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղերի ղեկավարների հիմնավորված առաջարկով, մանկավարժության կենտրոնի հիմնավորված առաջարկով,

· վերանայել մրցանակների ցանկը և ներկայացվող պահաջները

· մրցանակները լինեն առանց նյութական աջակցության

· մրցանակի թեկնածուին կարող են առաջադրել մակավարժության կենտրոնը, «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, «Դպիր» ամսագրի խմբագիրը, ուսումնական մասնաճյուղերի ղեկավարները: Առաջադրումը հիմնավորված է՝ թեկնածուի բլոգում, «Դպիրում» եղած, նյութերով, այլ հրապարակումներով:

· մրցանակակիրների համար պատրաստել մեդալներ, արդեն մետաղագործ, քանդակագործ ունենք:

Գևորգ Հակոբյանի դիտարկումները — :Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամենամյա մրցանակները

Նունե Մովսիսյան

Աշոտ Տիգրանյան

Երկու հարցադրում` 1. Գևորգ Հակոբյանի առաջարկությունները վերաբերո՞ւմ են սովորողներին: 2. Մրցանակի թեկնածուներ առաջարկելու իրավասություն ունեցողների շրջանակը սահմանափակելը ի՞նչ հիմնավորում ունի:

Մարգարիտ Սարգսյան

Կրթահամալիրում տրվող ամենամյա մրցանակները միշտ դիտարկել եմ իբրև կրթահամալիրի առանձնահատկություն՝ հեղինակային կրթական ծրագրի մի բաղկացուցիչ, տարբերվող դետալ։

Պարգևավճարը այլ կոնտեքստում ու այլ հարթության վրա եմ դիտարկում, համաձայն չեմ մրցանակը աննյութական դարձնելու ու պարգևավճարային տարբերակ կիրառելու հետ։

Պարզապես մրցանակների անվանակարգերը կարող ենք նորից նայել՝ այլ աչքով ու դիտանկյունից, նորից խմբագրել, ինչը ամեն տարի անում ենք, այս տարի խմբագրումները կարող ենք ավելի կտրուկ լինել։

Ինքս՝ որպես մրցանակակիր, ստացել եմ գումար որով պետք է ձեռք բերեի թվային գործիք, ձեռք եմ բերել նոթբուք, որը բավականին երկար ծառայել է ինձ։

Բոլորս էլ ունենք թվային գործիքներ, որոնք անընդհատ ենք օգտագործում, խոտանվում են, կամ՝ ավելի նորն ունենալու անհրաժեշտություն է առաջանում․ մրցանակային գումարի համար կարող է պարտադիր լինել նոր աշխատանքային գործիքի ձեռք բերումը, կամ՝ հնի վերանորոգում, ուժեղացումը։

Կարող է ուղղաված լինել նաև ճամփորդությանը՝ որպես դասավանդողի ինքնակրթության ուղիղ միջոց։

Նույնը՝ սովորողների դեպքում, նաև՝ ուսումնական վճարի վճարում։ Մրցանակակիր սովորողների համար կարող ենք այլ՝ պարտադիր պայմաններ էլ ներառել․

· մրցանակակի սովորողի համար պարտադիր լինի տարվա կտրվածքով մեկ կամ մեկից ավելի նախագծերի համակարգումը

· սովորող-սովորեցնող նախագծով կրտսեր դպրոցներից մեկում մի նախագծի համակարգումը

· կրթահամալիրի ճամբարներից մեկում կամավորական աշխատանքը

· Այլ․․․

Վենետիկ գնալու փորձը չի հաջողվել, բայց կարելի է նորից փորձել ու ավելի լավ պատրաստվել․ գումարային մրցանակներ չենք վերցրել։ Կարծում եմ՝ կորած չէ, պետք է սկսել ավելի վաղ նախապատրաստվել ու նախապատրաստումը՝ թղթաբանությունը նաև, դառնա իրոք ուսումնական նախագիծ․ դե յուրացնելու բան է էլի․․․․

Պարգևատրման առաջարկի հետ համաձայն եմ, մեկը մյուսին կարելի է չհակադրել։ Կարելի է ավելի գործուն դեր տալ նաև Արհմիությանը, պարգևավճարների ինստիտուտն էլ ճկուն դարձնել։

Մեջբերում եմ Գևորգ Հակոբյանի տեքստից այն հատվածը որի հետ համաձայն եմ, իմ նշած ձևակերպմամբ․

Առաջարկում եմ .

· կրթահամալիրի աշխատողը պագևատրվի օրենքի սահմաններում: Պարգևատրվողին որոշում է կրթահամալիրի տնօրենը իր նախաձեռնությամբ, կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղերի ղեկավարների հիմնավորված առաջարկով, մանկավարժության կենտրոնի հիմնավորված առաջարկով,

· վերանայել մրցանակների ցանկը և ներկայացվող պահաջները

· մրցանակները չլինեն առանց նյութական աջակցության

Advertisements
This entry was posted in Մանկավարժական ակումբ, Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s