Հոգևոր Հայաստան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. 2019թ.
Տեղեկանք

  • Ամենօրյա ընդհանուր պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում. շարականների, հոգևոր երգերի, աղոթքի ուսուցում
  • Ամեն ուրբաթ՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդությունում. այդ թվում՝ մանկավարժական ճամբարի, ապրիլյան, մայիսյան հավաքների ծրագրերով
  • «Գրաբարի օրեր», «Մայրենիի օրեր» ստուգատեսներին Նոր Կտակարանի ընթերցման նախագծեր՝ տեսանյութերի, աուդիոնյութերի ստեղծում
  • Տաղավար տոները՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցում. տոնի խորհուրդը, ազգագրություն, ծես
    Սուրբ Ծնունդ Արատեսում. Սուրբծննդյան հեռավար նախագծեր
    Սուրբ Հարություն. Ավագ շաբաթը Բոմոնթի վարժարանի հետ, ուսումնական պարապմունքներ, տոնական նախագծեր դպրոցներում, կրթական փոխանակոււների նախագծերով
    Համբարձման ծես գործընկերների հետ՝ երևանում, մարզերում, Փարիզում
  • Սուրբ Մկրտության ծես Երևանի Սուրբ Աննա եկեղեցում
  • Ուսումնական բլոգներ՝
    Կանթեղ՝  (բովանդակությունը՝ Հայ առաքելական եկեղեցու տոնացույց, Հայ առաքելական եկեղեցու խորհուրդները, Տաղավար տոներ, հոգևոր զրույցներ, Նոր Կտակարանի առակներ, այլ)
    «Ուսումնական Պատարագ» նախագծի էջերը Ձայնադարանում, նախագծի ղեկավարի բլոգում
    Դասավանդողնիերի, սովորողների բլոգներում ուսումնական նյութեր, նախագծեր
  • «Հոգևոր Էջմիածին» նախագիծ Միջին դպրոցում.
  • Կրթական փոխանակումների, ուսումնական ճամփորդությունների ծրագրերով ՀՀ մարզերում՝ գործող և խոնարհված եկեղեցիներում, հոգևոր երգեր, ուսումնական ժամերգություն՝ ներգրավելով տեղի դպրոցի սովորողներին-ուսուցիչներին որպես ունկնդիր
  • Սփյուռքի հետ կապեր
    Ստամբուլի հայկական վարժարանների գործընկեր խմբերի ներգրավում «Ուսումնական ժամերգություն»
    Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան, Ընծայարան
  • «Սեբաստացիներ» ուսուցչական քառաձայն երգչախումբ
    Հոգևոր երգացանկ բլոգում, առցանց ուսուցում
    Կրթամշակութային արշավներ, հոգևոր համերգներ. Կոտայքի մարզ (Արամուս, Սբ. Հակոբ, Նոր Հաճն, Սբ․ Ամենափրկիչ, Գետամեջ), Երևանի թ. 1 ինտերնատ, Կոնդ (Սուրբ Հովհաննես), Արագծոտնի մարզ (Բյուրական, Աղձք, Ագարակ), Արմավիր-Արագածոտն (Էջմիածին, Ամբերդ, Ոսկեհատ, Ոսկեվազ), Շիրակի մարզ (Ազատան, Սուրբ Ստեփանոս, Գյումրի)
    Շիրակի մարզպետարանի հետ Հառիճում հոգևոր երգի փառատոնի կազմակերպում (մայիսի 30)

Էջմիածինը Աշոտ Բլեյանի օրագրում

Ինչու և ինչպես գնանք Էջմիածին…

Երևանը ծանրանում է այնքան, որ նրանից թեկուզ մեկ օրով, առանց գիշերումի, թեկուզ առանց տանից-գործից կտրվելու, մի քանի ժամով փախուստը թերապևտիկ-անփոխարինելի է դառնում… Մեծ չէ ընտրությունը՝ Էջմիածին, Աշտարակ, Աբովյան, գուցե և Հրազդան… առանց անհարգանքի, ունեցածի թերագնահատման. ինչ ունենք՝ ունենք…
Էջմիածին՝ ոտքով, առաջիկայում, ինչպես և հեծանվով կարո՞ղ ենք գնալ… Ծովակալ Իսակովով մշտական հեծանվորդիս աչքի առաջ է Երևան մտնող մեքենաների ճնշող երթը ամեն առավոտ ու ելքը Երևանից իրիկունով… Տրոլեյբուսային գծված-պաշտպանված, ինչպես և հեծանվային, քայլքային ուղիների գոյությունն անհրաժեշտություն է վաղուց: Մինչ այդ մնում է ավտոտրանսպորտը՝ երթուղայինն ու տաքսին, որով Բանգլադեշից՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց մինչ Հռիփսիմեի տաճար կազմում է 1700 դրամ։ Ճիշտը Հռիփսիմեի մոտ իջնելն է, այնտեղ մեքենան թողնելը անգամ, մինչև հարմար ավտոկայանատեղիների կառուցումը…
Այսպիսով հասա՞նք Էջմիածին… Հասա՞նք, հարցնում եմ, Էջմիածին… Փորձե՞լ եք, փորձեք ոտքով, քայլքով, Արգավանդի խաչմերուկից, գյուղերի միջով, թե խճուղու մայթեզրով… Կփոշմանեք… Իսկ մտածվա՞ծ է Էջմիածին՝ որպես ուխտ, քայլքի ճամփա, հետիոտն-քայլքով-մի խմբով, առանց փողոցը փակելու, երթևեկությունը խանգարելու… Արժանապատիվ… Զուգարանի-ջրի-հիգիենայի պահանջի բավարարմամբ, էսթետիկ-անվտանգ…
Իսկ հեծանվո՞վ… սովորողների, ընկերների, ընտանեկան մի խմբով… պատմել եմ, Էջմիածին չմտանք, այլ Մարգարայի ճանապարհով, Երասխահունում բուռն ընդունելությամբ-դադարով, հասանք Մարգարայի կամուրջ… միամիտ-միամիտ հատելու էինք հայ-թուրքականը…
Հիմա՝ ճամբարային այս օրերին, մնում է միկրոավտոբուսը՝ որպես «Ուսումնական Էջմիածին» հունվարյան նախագծով ճամփորդության միջոց… Սկսեք, ճամբարային հայտից… Իսկ ես հաջորդ գրով կշարունակեմ, ձեզ չեմ թողնի Հռիփսիմե տաճարի մատույցներում… սեբաստացիներ, անծանոթ-ծանոթ երևանցի… Մեր ուսումնական ամենամյա ճամբարները՝ հունվարյան, ինչպես են հունիսյան, եղել են և կան բաց…

Էրվում եմ, վառվում եմ, չեմ կրնա, նանի ջան… 

Ես միշտ այսպես եմ տեսնում Հռիփսիմե տաճարը՝ Էջմիածնի մուտքին երևանյան (շշմելու է, ինչպես Կարմրավորը Աշտարակի), առանց բարձր-խուլ պատերի, անվտանգության ցածր պարսպով, որ չի խանգարում բարձունքի վրա տեղավորված գեղեցկուհուն վայելես, թափանցիկ-տեսանելի է դարձնում որպես խորոտիկ հարս, որ եկեղեցու բարձունքից տեսնես քո դեմ փռված նշանավոր, իր պաշտպանած, իրենց սրբացնող քաղաքը…
Ես կխիզախեի, կազատագրեի Հռիփսիմե կույսին պարսպե շղթաներից՝ արևելքից, հյուսիսից, հարավից ամբողջությամբ, թողնելով միայն արևմուտքի հուշարձան-հողաշենը… Գո՜րծ է՝ միջնադարից եկող… Որ նայեք այսպես քաղաքից, փողոցներից շուրջ բոլոր Հռիփսիմեին՝ առանց խուլ, բարձր պատերի, կտեսնեք կգնահատեք այն հնարավորությունը, որ որպես հարստություն-առավելություն պահպանում է Հռիփսիմեն իր արևելյան, հարավային, արևմտյան ուղղություններով… անմշակ… Ես տեսնում եմ խաղողի կոլեկցիոն այգիներ իրենց՝ հնձաններով, Էջմիածնի բարիքների՝ գինիների, խաղողների… բացօթյա համտեսարանով, ձիթենիներ… մի բացօթյա այգեգործական ցուցադրություն, որով սկսվի, որպես Հռիփսիմեի հետ մի ամբողջություն, քայլքը Վաղարշապատով… Երբ դու կենդանի կատարմամբ որևէ երգչախմբի կարգավորված ժամերգություն-երգեցողություններ կլսես, գրաբարյան ընթերցումներ Կտակարանի, քարոզներ, աղոթք… Ի՜նչ պատվիրատու կարող է լինել ազգագրական-հոգևոր ամենատարբեր մատուցումների համար Հռիփսիմեն՝ իր շրջակայքով, մուտքով Էջմիածնի…
Հա, ես կուզեմ մենթոր-օգնական աշխատել Էջմիածին քաղաքի համար. վարձեք-հրավիրեք ինձ էջմիածինցիներ, քաղաքապետ-ավագանի, ես սիրով տարբեր խմբերի հետ՝ էջմիածինցիների ու Էջմիածնով, իմ պատումով-զարգացումով հետաքրքրվածների, քանի անգամ կուզեք՝ ուղեկցեմ ձեզ իմ Էջմիածնով… Պայմանով, որ ողջ քաղաքով, հայաստանյան՝ հայոց մտավոր-նյութական աջակցությամբ, սկսում ենք որպես ստեղծարար-համախմբող աշխատանք, Էջմիածնի որպես իրական ուխտավայր հայոց, ներկայացումը՝ որպես մի ամբողջական, տևական-շարունակական նախագիծ, որի համակարգման համար ես ինձ պատրաստ եմ զգում։
Ինչպես եմ անցնո՜ւմ… Այսպես՝ ծիսական-բաց հարսանիքների, կնունքների, ազգագրական փառատոների, հավաքների, ոտքի, հեծանվի փողոցների, թառմաներով մայթերի, այգեգործական ցուցադրական հյուրասիրության, ժողովրդական տների ու բակերի, մառանների, տնայագործների, Հռիփսիմե-Շողակաթ-Մայր տաճար-Ճեմարանի եկեղեցի-Աստվածածին-Գայանե տաճարների՝ որպես հոգևոր-եկեղեցական միասնական համալիր՝ իր թանգարաններով-բաց-բացօթյա հոգևոր ուսուցման միջավայրով, Գևորգյան ճեմարանի, «Էօռնեկյան» դպրոցի սաների, վանքերի կամավորների անընդհատ խաղաղություն և օրհնություն պարգևող Աստվածատուր քաղաքամայրս…
Եկանք հասանք հանրային ուրախության կազմակերպմանը, ուրախության հանրայնացմանը… ծեսին, հայոց հանրային կյանքում սրա անտեսմանը։ Պահո՜, խնդիրը մեր բարդացավ, թե պարզունակացավ՝ սկսած մի հացի-սեղանի իրավունքից, այդ թվում՝ նաև խաշի, քաբաբ-խորովածի, կոնծելու, վերջացրած մնացածով՝ ազատ ընտրած աղմուկի տակ պարելը… ձեռքերը թափահարել-մարմինը կարեցած ձևով շարժելը… քծնելը… իրար մոտիկ լինելը՝ պաշտոնակցի, առաջնորդի հետ… առաջնորդի կողքին հավասար լինելու զգացումը… բաժակ-բաժակին զարնելը… Հարսանիք, կնունք-ծնունդ, քեֆ-ուրախություն՝ ողջը անծես-հակաճաշակ…
«Ուսումնական Էջմիածին» նախագծի մեկնարկ. տեսանյութ

Անցե՛ք առաջ, եթե լսում եք…

Աշտարակից Վիգեն Ավետիսի հետ վերադարձանք Երևան Դաշտով՝ Սասունիկ-Էջմիածնով… Էջմիածինը շատ ու լավ նկարիչներ ունի, բայց ժամանակակից արվեստի թանգարան-ցուցադրություն չունի՝ ըստ իմ ընկերը ու կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավարը դարձած Վիգեն Ավետիսի… Դե, ես էլ, գիտեք, գործում եմ որպես մենթոր Էջմիածնի զարգացման ծրագրերի… Ցույց տվեցի շենքեր-հուշարձաններ՝ լքված, անգործությունից աղբանոց-զուգարանի վերածված, հենց Մայր աթոռի հարևանությամբ, նրանից մի փողոցով բաժանված… Ո՜նց ոգևորվեց… Կպատմեմ գործողությունների մեր պլանը… Մեզ՝ քաղաքացիներիս ծառայելու երդում տված համայնքային ու պետական իշխանության պայմաններում… դրանից էլ հեշտ գո՞րծ…
Անցեք առաջ, լսո՞ւմ եք… Անցնենք առաջ, յուրաքանչյուրս, որ բացվենք ու բացենք ճանապարհը մեր կյանքի, Հայաստանով մեկ շարունակական փոփոխությունների…

Advertisements
This entry was posted in Քննարկվող, Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s