Մայիսյան ամենամյա 14-րդ հավաքին կրթահամալիրի մանկավարժական աշխատողը լրացնում է հեղինակային մանկավարժության հեղինակի հայտը։ Ներկայացնում է՝
Դասավանդողը ներկայացնում է.
- իր կողմից (իր մասնակցությամբ) մայիսյան ուսումնական նախագծերը.
- 2018-2019 ուստարվա նախագծային, բլոգային ուսուցման արդյունքները.
- հավաքից հավաք իր հաշվետվությունը.
- հունիսյան ուսումնական-ստուգատեսային ճամբարում իրականացվող նախագծեր.
- ամառային ուսումնական նախագծեր.
- սովորողների մի խմբի հետ սովորողների 2019-2020-ի անհատական պլանների մշակման արդյունքները.
- 2019-2020 ուստարվա իր անհատական պլանի առաջարկություն։
Կրթահամալիրի դպրոցի, քոլեջի ղեկավարը ներկայացնում է՝
- հեղինակային կրթական ծրագրի ցանցի հանգույց դպրոցում, քոլեջում հավաքի մանրամասն ծրագիրը՝
— իրականացվող կրթական ծրագրերը՝ իրենց կազմակերպմամբ՝ ուսումնական ընդհանուր, խմբային, անհատական, առկա և հեռավար, արտագնա պարապմունքներով, ուսումնական նախագծերով, գործընկերներով.
— ցանցային գործընկերներին.
— դպրոցում, քոլեջում մայիսի 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի կլոր սեղանները. - հունիսյան ուսումնական-ստուգատեսային ճամբարի ծրագիրը, աշխատակարգը.
- հեղինակային կրթական ծրագրի ցանցի հանգույց դպրոցի 2019-2020 ուստարվա պատրաստությունը՝
— սովորողների անհատական ուսումնական պլաններ, կազմակերպում,
— ուսումնական ցանցային նախագծեր,
— ծրագրի մեդիագրադարանը։
Մանկավարժական լաբորատորիայի, կրթահամալիրային նախագծի, մասնախմբի ղեկավարը ներկայացնում է՝
- 2018-2019 ուստարված աշխատանքի արդյունքների՝ մեդիագրադարան ներկայացվող փաթեթը
- 2019-2020 ուստարում նախագծի զարգացումը։
Հավաքի նախագծեր՝
- ուսումնական կյանքի ծիսականացում՝
— ընդհանուր պարապմունք,
— ուսումնական ժամերգություն,
— ուրբաթ-պարապմունք.
նախագծերի զարգացումը. - 2-5 տարեկանների ինքնուրույնության, ինքնասպասարկման ներկայացման նախագծեր.
- ծեսով ուսուցում.
- «Իմացումի հրճվանք» ծրագրի նախագծեր՝
— Կարողանում եմ,
— դասարան անիվների վրա,
— մարզական խաղեր. - շրջակա միջավայրի, կրթական պարտեզի պահպանում, խնամք, բարեկարգում.
- շուրջտարյա նախագծի զարգացում.
- կրթահամալիրի զարգացման ծրագրով յոթ հրաշալիների նախագծեր
- ուսումնական տարվա երրորդ շրջանի ամփոփման նախագծեր.
- ծրագրից ծրագիր անցում՝ 3-ից 4-5-րդ դասարանների, 5-րդ-ից՝ միջին դպրոց, 8-դից՝ ավագ դպրոց. պատրաստության ներկայացման նախագծեր
- հավաքից հավաք. հաշվետու պատում
- հեղինակային կրթական ծրագրի ներկայացման ցանցային կլոր սեղան
- համերգ, ներկայացում, ցուցադրություն.
- հունիսյան ճամբարային նախագծի նախապատրաստում-մեկնարկ
- ուսումնական կյանքի, հավաքի լուսաբանում, արդյունքների տարածում։
«Դպիրի» մայիսյան խմբագիրներ՝ Հասմիկ Ղազարյան, Մարինե Ամիրջանյան, Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան։