Նախագծային ուսուցման ստուգատեսի երրորդ օրը
Չորեքշաբթի
8։00-ից՝ Ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով
9։00-9։15՝ ընդհանուր պարապմունք կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Մայր դպրոցներում, Քոլեջում
9։20-ից՝ նախագծային ուսումնական պարապմունքներ կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում
10։10՝ հանդիպում հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, հնագետ Հայկ Հայդոսյանի հետ
12։00՝ երկարացված օրվա կազմակերպիչների պարապմունք. քանդակի դպրոց
13։00՝ աշխատանքային հավաք Գեղարվեստի հարթակում
- քանդակի դպրոցի շինարարության նախագծերի առաջարկների ներկայացում
- հունիս-հուլիսի հայ-իտալական ճարտարապետական-քանդակագործության և բնակելի միջավայրի ձևավորման բաց փառատոնի պատրաստության մասին
13։30-ից՝ երկարացված օրվա նախագծեր կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին դպրոցներում
15։15՝ մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց. համերգ «Սեբաստիա» սրահում