«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2019 թ.
2018-2019 ուստարվա երրորդ ուսումնական շրջան
Սովորողն իր անհատական ուսումնական պլանը կազմում է ըստ իր նախասիրությունների՝ այնպես, որ այն պարունակի շաբաթական 31-34 ժամ ծանրաբեռնվածություն՝
- պարապմունքներ իր ընտրած մարզական ակումբում.
- ուսումնասիրվող դասընթացներ՝ յուրաքանչյուրը շաբաթական 6 ժամ.
- մասնակցություն «Ցտեսություն» նախագծին.
- կամավորական աշխատանք՝ երբ սովորողի կամ խմբի գործունեությունն ուղղված է մարդկանց կոնկրետ խմբի կամ անորոշ թվով մարդկանց կոնկրետ ծառայություն մատուցելուն, օրինակ՝ այգու հիմնում կամ մշակում, կրթահամալիրի դպրոց-պարտեզում մասնակցություն նախադպրոցական խմբի, երկարացված օրվա ճամբարի աշխատանքների կազմակերպմանը, դպրոց-պարտեզում կամ միջին և ավագ դպրոցներում սովորղների ակումբների կազմակերպում, սովորողների առաջարկած նախագծերով այլ աշխատանք.
- բարեգործական աշխատանք՝ երբ սովորողի կամ խմբի գործունեությունն ուղղված է մարդկանց կոնկրետ խմբի կամ անհայտ թվով մարդկանց բարերարությանը, աջակցությանը. սովորողների առաջարկած աշխատանքներ.
- ինքնակրթություն՝ ժամանակ, որ սովորողը ինքն է տնօրինում, կազմակերպում իր աշխատանքը*.
- նախնական մասնագիտական ուսուցման ծրագրի մասնակցություն՝ կրթահամալիրի քոլեջում որևէ մասնագիտությամբ ուսուցում*.
- աշխատանք՝ երբ սովորողն ընդգրկված է լինում վճարովի աշխատանքում կրթահամալիրում կամ կթահամալիրց դուրս*։
«*» նշանով նշված գործունեության տեսակները պարտադիր չեն:
Անհատական ուսումնական պլանի հիման վրա կազմվում է սովորողի շաբաթական անհատական աշխատաժամանակը, որը ենթակա է գրանցման:
Հարցեր, առաջարկություններ, պատասխաններ