Ուսումնական երկրորդ շրջան

2018-2019 ուսումնական տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ուսումնական պլան

Բովանդակությունը

  • Ընդհանուր պարապմունք
  • Ուսումնական նախագիծ
  • Հանրակրթական ստուգատեսի ծրագրով պարապմունք
  • Ուսումնական օրվա ամփոփում

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական երկրորդ շրջանը՝ 2019թ. հունվարի 8-ից մինչև փետրվարի մեկը, կազմակերպվում է ուսումնական ճամբարներում։
  2. Կրթահամալիրի դպրոց-պարտեզները, միջին և ավագ դպրոցները առանձին ճամբարներ են: Ճամբարային նախագծերն իրականացվում են նաև Արատեսի դպրական կենտրոնում, կրթահամալիրի ուսումնական մյուս կենտրոններում։
  3. Ճամբարների գործունեության բովանդակությունը որոշված է կրթահամալիրային նախագծերով, Դիջիթեք 2019, բնագիտության և տեխնիկական ստեղծագործության, մարմնամարզական, ազգագրական ձմեռային փառատոն-ստուգատեսներով՝ մանկավարժական աշխատողների ներկայացրած նախագծերով:
  4. Առավոտյան պարապմունքի տևողությունը ուսումնական ճամբարում 30 րոպե է։
  5. Ուսումնական օրվա մեջ ներառվում է ուսումնական նախագծերի ամփոփման 30 րոպեանոց ընդհանուր պարապմունք (տողան)։
  6. Սովորողի անհատական ուսումնական պլանը կազմվում է մեկ կամ մի քանի ուսումնական նախագծից, իր ընտրությամբ։ Անհատական պլանով սովորողի ուսումնական ծանրաբեռնվածությունը համապատասխանում է առաջին շրջանի ուսումնական ծանրաբեռնվածությանը։ Սովորողի անհատական պլանին՝ նրա կազմման, կատարման, արդյունքների ամփոփման փուլերում հետևում են՝
    — 1-3-րդ դասարանում՝ դասվարը.
    4-12-րդ դասարանում՝ կազմակերպիչը։
    Սովորողի անհատական պլանը հրապարակվում է դպրոցի էլեկտրոնային գրասենյակում, 3-12-րդ դասարանցիներինը՝ նաև սովորողի ուսումնական բլոգում։
  7. Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը մինչև ուսումնական առաջին շրջանի ավարտը իր ուսումնական բլոգում տեղադրում է հունվարյան իր նախագծը, անմիջական ղեկավարի հետ համաձայնեցրած իր անհատական պլանը։ Անհրաժեշտության դեպքում փոփոխություն է արվում աշխատանքային պայմանագրում։
  8. Սովորողը ներկայացվածներից ընտրում է իրեն հետաքրքրող նախագիծը (նախագծերը): Յուրաքանչյուր սովորող մասնակցում է գոնե մեկ նախագծի: Ընտրված նախագծով որոշվում է, թե սովորողը ո՛ր ճամբարին է մասնակցում, նրա աշխատակարգը։
  9. Ուսումնական նախագծին   սովորողի մասնակցության հաշվառումը կատարում է նախագծի ղեկավարը:
  10. Ուսումնական նախագծերի իրականացման ընթացքը, արդյունքները երևում են նախագծի մասնակիցների, նախագծերի, ստուգատեսների ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում։
    Սովորողը իր ուսումնական բլոգում ներկայացնում է իր մասնակցությունը նախագծի իրականացմանը:
    Նախագծի ղեկավարն իր բլոգում ամենօրյա գրառումով ներկայացնում է նախագծի ընթացքը, լրացումները, փոփոխությունները, արդյունքները:
  11. Դպրոցի ղեկավարը իր գրասենյակի և կամակերպիչների միջոցով հետևում է, որ դպրոցի յուրաքանչյուր սովորող ընդգրկված լինի որևէ ճամբարում, նրա անհատական պլանը համապատասխանի ներկայացված պահանջներին:
  12. Ուսումնական շրջանի վերջում նախագծի ղեկավարը և մասնակցած սովորողները կամակերպում են նախագծի ցուցադրություն, որը տեղադրվում է ճամբարի (դպրոցի) ենթակայքում, արդյունքների հանրայնացում կրթահամալիրային և այլ հարթակներում։
  13. Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:
  14. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին, արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
  15. Ուսումնական ճամփորդությունները, ստեղծագործական հավաքները, վարպետության պարապմունքները որոշվում և իրականացվում են ուսումնական նախագծերով, սահմանված կարգով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s