Մենթոր (խորհրդատու) լինում է կրթահամալիրի այն մանկավարժական աշխատողը, ով ունի կրթահամալիրում բլոգային-նախագծային ուսուցում իրականացնելու արդյունավետ փորձ, վայելում է գործընկերների վստահությունը, ցանկություն ունի փոխանցելու իր փորձը և նպաստելու գործընկերոջ՝ մանկավարժական գործունեության մեջ ինքնահատատմանը: Մենթոր ուսուցիչն ուսուցման գործում նոր նյութի, մեթոդների, կազմակերպման ձևերի ստեղծող-տարածողն է: Նա իր խորհրդատվությունն իրականացնում է.
- վիրտուալ միջավայրում՝ իր ուսումնական բլոգի, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով.
- ֆիզիկական միջավայրում պարապմունքների, խորհրդատվությունների միջոցով՝ մենթորի և (կամ) խորհրդատվություն ստացող ուսուցչի կաբինետում (դասարանում):
Մենթոր ուսուցչի ընտրությունը
- Փորձաշրջանով աշխատող, սկսնակ ուսուցչին (ուսուցիչ-ստաժոր) ծրագրային-մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար դպրոցի ղեկավարը փորձառու ուսուցչին առաջարկում է սկսնակի մենթորը լինել մինչև երեք ամիս ժամկետով։ Մենթորությունը անհատական պլաններում գրանցվում է, երբ գործընկեր զույգը անհատական ուսումնական բլոգներում հրապարակում է համագործակցության ծրագիր, աշխատակարգ, մենթորական աշխատանքի էջը։ Մենթորությունը համարվում է լրացուցիչ աշխատանք։ Լրավճարը նշանակվում է մենթորի-ստաժորի հաշվետվության հիման վրա։
- Դպրոցի ղեկավարը ավելի կարճ ժամկետով մենթոր կարող է նշանակել այն դասավանդողի համար, որ որևէ մանկավարժական խնդրի լուծումը միայնակ չի գտնում, և աջակցության կարիք ունի։ Մենթորությունը անհատական պլաններում գրանցվում է, երբ գործընկեր զույգը փոխադարձ համաձայնությամբ հրապարակում է համագործակցության ծրագիրը, նյութերը։ Մենթորությունը համարվում է լրացուցիչ աշխատանք։ Լրավճարը նշանակվում է մենթորի-ստաժորի հաշվետվության հիման վրա։
- Կրթահամալիրի տնօրենը դպրոցների ղեկավարների, կրթահամալիրի փոխտնօրենի, մանկավարժության կենտրոնի առաջարկությամբ նշանակում է կրթահամալիրի տարբեր դպրոցներում մանկավարժական աշխատողների խմբի մենթոր ուսուցչի։ Մենթորությունը կարող է համարվել աշխատողի հիմնական աշխատանքը։
- Կրթահամալիրը գործընկեր դպրոցներին, հեղինակային կրթական ծրագրով հետաքրքրվող մանկավարժական աշխատողներին տեղեկացնում է, որ կրթահամալիրում 2018-2019 ուսումնական տարում գործում է բոլոր բնագավառների մենթոր (խորհրդատու) ուսուցիչների բաց լաբորատորիա։ Որևէ մենթորի խորհրդատվությունն ընտրելու համար պետք է լրացնել հայտը։ Աշխատանքը մենթոր ուսուցչի անհատական պլանում գրանցվում է անհատական բլոգում մենթորական աշխատանքի էջի, աշխատանքի ծրագրի, դրանից օգտվող մանկավարժական աշխատողների բլոգների հրապարակումից հետո։ Մենթորությունը համարվում է լրացուցիչ աշխատանք։ Լրավճարը նշանակվում է մենթորի հաշվետվության հիման վրա։
Ծանուցում՝ Մենթոր ուսուցիչ | Մարալ Կարապետյանի բլոգ