Ձեղնահարկում՝ սիրված հերոս Կառլսոնի տանիքային կյանքով…

2018-07-01 09.30.41Կրթահամալիրի տնօրենի օրագիը. հուլիսի1

Տանիքի Կառլոսոնը վերադառնում է կրթահամալիրի Բանգլադեշ․ «Կառլսոնն ուրվական չէ, այլ պարզապես Կառլսոն, գեղեցիկ, խելացի և չափավոր գեր․․․»։
Շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի գիրքը, որ պարունակում է «Մանչուկն ու տանիքի Կառլսոնը», «Տանիքի Կառլսոնը վերադառնում է», «Տանիքի Կառլսոնը հայտնվում է նորից» վիպակները, որը 12.02.2016թ․ սեբաստացի գրադարանաստեղծ տատիկ Մարի Գաբանյանի նվերն է Դավիթ Բլեյանին, կիրակնօրյա բարի լույսով իմ սեղանին է․․․ Կընտրի՞ Դավիթը սա, որպես ճամփորդական ընթերցանության գիրք, տեսնենք, բայց արևելքի Քոլեջում մեր, թե հյուսիսի Գեղարվեստում առաջացող ուսումնական ձեղնահարկերը հունիսին, ինչպես շաբաթ օրը՝ իմ աշխատանքային ավանդական շրջայցի ժամանակ, ինձ քաշում-տանում էին Կառլսոնի նման։

Շրջայց կրթահամալիրի արևմուտքով։

 

Ամեն մարդ իրավունք ունի Կառլսոն լինելու… Տեսնենք՝ ինչե՛ր կտեսնեն մեր սեբաստացիները տարատարիք, երբ սկսեն ծիկրակել ստեղծվող ձեղնահարկերի պատուհաններից, ճեղքերից, երդիկներից, անցումներից, ելքերից ու մուտքերից․․․ Մինչ այդ մենք տանիքների այս հատվածները Գեղարվեստում և Քոլեջում պիտի դարձնենք բնակելի-հետաքրքիր-ուսումնական, այնպիսին, որ Կառլսոնն իրոք վերադառնա, բնակվի այստեղ, ու մեր սեբաստացի մանչուկները տարատարիք հանդիպեն նրան․․․

Առանց երևակայության մշտական խաղի-թեթևության, ուրախության, նման գործերը չեն արվում, Տաթևիկ-Քնարիկ ու ընկերներ, դուք դա գիտեք… Գեղարվեստ-Քոլեջ կապը առօրյա-օրգանական, որպես «Արհեստ + արվեստ» բազմաչարչար ուսումնական նախագծի իրագործման պայման ու նոր մեկնաբանություն, կազմակերպում, կտրվում է գետնից ու օդային դառնում, որ հուսալի է… Ձեղնահարկից էլ հայացքը մշտական ուղղված է լինում դեպի տիեզերք․ չհոգնեցի՞նք ապրելուց այս մեղսաշատ հողի վրա․․․ Ձեղնահարկում պիտի որ կյանքը ուրիշ չափումներ ունենա, ուր արգելված ոչինչ չկա, Մանչուկի ու Կառլսոնի հրաշալի ընկերության նման՝ պատրաստ ամեն ինչի՝ նոր չարաճճիության, արկածների ուսումնական, զվարճությունների․․․

Դավթի լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

 

Դավիթը մեր երեկ քնեց՝ արթնացավ խելացի ժամացույցով… Ի՞նչ է լինելու այս խելացի ժամացույցով ուժերը բազմապատկած մարդու և մեր հարաբերություններում, ընկե՛ր Լուսինե Փաշայան։ Ցնցուղի տակ առավոտ կիրակիով Դավիթը պատմում է, որ ուժը խելքով են չափում ու այսպես՝ բազկի ուժով մկանների, ցույց է տալիս, որ առանց մարմնի այսպիսի պարզաջրի  լողարանից դուրս չեն գալիս, որ ինքը ուսումնասիրում է Փարիզն իր Էյֆելյան աշտարակով, որ մեզ ուղեկցի…
– Խելացի ժամացույց ես ունեմ, դուք որտեղի՞ց իմանաք․․․,- հայր և որդի Բլեյաններ ծիծաղում ենք, նշանավոր։

Շաբաթ օրվա մեր Կլոր սեղանը բերում եմ օրագիր։ Այն ոչ միայն հաջողված եմ համարում. այն շարունակություն ունեցավ։ Նույն միջավայրում յուրաքանչյուր երեխայի հանրակրթությունը իրենց կյանքի գործ դարձրած ԿԳՆ գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի ու «Հույսի կամուրջ»-ի հիմնադիր նախագահ, միջազգային գլխավոր փորձագետ Սուսաննա Թադևոսյանի հետ շրջեցինք Մայր դպրոց-խառնարան-Արևմուտք-Հյուսիս բաց կրթական միջավայրով մեր։ Իմ գործընկերները շփոթված էին հաճելիորեն՝ ա՜յ, ինչի՞ եք հասել մեր բացակայության ընթացքում։

Եվ կարևոր է, որ հունիսն ավարտում ենք այսպիսի կլոր սեղանով և 2018-ի հուլիսը սկսում կրթահամալիրի տարատարիք սովորողերի, մանկավարժական աշխատողների մուտքի ստեղծագործական բաց հավաքներով, երեխաների լողափային բաց ճամբարների այսպիսի խելացի և ուժեղ կազմակերպումով։ Այսպիսով՝ 2017-2018-ի ելքի ու 2018-19 -ի մուտքի խորհրդանիշ է  դառնում ուժեղ Դավիթ-Մանչուկը մեր՝ Կառլսոն ընկերոջով ու խելացի ժամացույցով։

Արթուր Մկրտչյանին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի հիմնադիր նախագահին ճանաչել եմ։ Չի մոռացվի՝ երբ 1982-1983-ին հայագիտական խորացված ուսուցմամբ պատանիների մեծ, բազմօրյա արշավախմբով Արցախ աշխարհում էի առաջին անգամ, Համբարձում Գալստյանի ուղղորդմամբ Ստեփանակերտում հանդիպեցինք երկրագիտական թանգարանի տնօրեն-երիտասարդ գիտնականի հետ։ Լավ, ուսանելի օր անցկացրինք իմ դասարանի հետ․․․ Արթուրի մասին որևէ հրապարակում, որևէ բովանդակությամբ, այդ թվում՝ նրա սպանության, բաց չեմ թողնում…

Ահա թե ինչ տեսք ունի աշխարհի ամենագեղեցիկ հնդկեղեգների պուրակը։ Այս ամառ չէ, բայց երբևէ Ճապոնիայում կլինեմ հենց այս պուրակով անցնելու համար։ Հետևե՛ք իմ օրագրին։

Ակնոց այդպես էլ չեմ դնում, բացի հեծանվորդինը։ Ու օգտագործում եմ հաճույքով, հենց ձեռքս ընկնում է, այս վեց մթերքներից յուրաքանչյուրը։ Սրանից լավ, անվճար ուղղորդում․․․

Ներառական կրթություն թեմայով կլոր սեղան կրթահամալիրի ընթերցասրահում։

 

#1422

Advertisements
This entry was posted in տնօրեն. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s