Մանկավարժական հունիսյան բաց ճամբար

Հունիսի 18-22, 25-29

Նախագիծ

Մանկավարժության հունիսյան ճամբարը բաց է՝ կազմված մասնակցության հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների, «Բլեյան» բաց ցանցում մանկավարժ աշխատել ցանկացողների խառը ջոկատներից: Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է ներկայացված ուսումնական նախագծերով-նախաձեռնություններով կազմված ջոկատներով։ Մասնակցության հայտը լրացվում է երկու փուլով՝ պահպանելով խմբագրման համար տրվող հղումը։ Առաջին փուլում՝  մինչև հունիսի 11-ը, հայտատուն ներկայացնում է ջոկատի ղեկավարման, մասնագիտական զարգացման դասընթացի վարման նախագիծ։ Երկրորդ փուլում՝ հունիսի 12-15-ը հայտատուն ընտրում է ներկայացված ջոկատներից։

Մանկավարժության ճամբարի աշխատակարգ

  • հունիսի 18-22՝ կրթահամալիրում.
  • հունիսի 21-22՝  նաև մանկավարժական արտագնա նախագծեր.
  • հունիսի 25-29՝ ուսումնական տարվա ամփոփում, 2018-2019 ուստարվա դասավանդման, կրթական ծրագրի ղեկավարման հայտերի գրանցում։

Ճամբարում գործունեության ուղղություններն են՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Առարկայական աշխատանք՝ 2018-2019-ի ուսումնական օրացույցի առաջարկներ, ծրագրային-մեթոդական փաթեթի մշակում, ամառային ուսումնական նախագծեր, այլ
  • Բաց ցանցում միասնական ուսումնական նախագծերի մշակում՝ 2018թ. ամառային, 2018-2019 ուստարում բնապահպանական, ռազմամարզական, միջմշակութային հաղորդակցության,  հայրենագիտական, գեղարվեստի, տեխնոլոգիական, երաժշտական, ազգագրական, միավորող այլ նախագծեր
  • Մասնագիտական զարգացման դասընթաց, այլ ուսումնական աշխատանք
  • Մարզական գործունեություն
    լող
    հեծանիվ
    մարմնամարզություն
    մարզական խաղեր
  • Պարտիզապուրակային աշխատանք
  • Ուսումնական քայլարշավ

Ճամբարի մասնակիցն ունենում է մարզահագուստ, լողազգեստ, անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք: Անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից։

Մարզերից եկողները սահմանված կարգով կարող են օգտվել կրթահամալիրի կացարաններից:

Կրթահամալիրում ճամբարի աշխատակարգ

9։00-9։45՝ ընդհանուր պարապմունք
10։00-ից՝ ուսումնական նախագծեր, մասնագիտական զարգացման դասընթացներ պարտիզապուրակային աշխատանք ըստ ջոկատների
12։30-13։00՝ ընդմիջում
13։00-15։00՝ ուսումնական նախագծեր, մասնագիտական զարգացման դասընթացներ պարտիզապուրակային աշխատանք ըստ ջոկատների

Ջոկատի ղեկավարը.

  • Ներկայացնում է ջոկատի գործունեության ծրագիր, աշխատակարգ։
  • Ծրագրի իրականացումը կազմակերպում է նախագծային-բլոգային ուսուցման մեթոդներով։
  • Գրանցում է ճամբարին դասավանդողի մասնակցությունը։
  • Ներկայացնում է ծրագրի արդյունքները։

Ջոկատի մասնակիցը.

  • Իր ուսումնական բլոգում բացում է մանկավարժության ճամբարի էջ, որտեղ հրապարակում է իր գործունեության արդյունքները։
  • Արձագանքում է գործընկերների գործունեությանը, մասնակցում է հեռավար-առցանց քննարկումների։
  • Լուսաբանում է ուսումնական ճամբարը իր բլոգում։
  • Կազմում է 2018-2019-ի աշխատանքի իր հայտը։

Ջոկատներ (հայտեր), դասընթացներ (հայտեր)

Advertisements
This entry was posted in Ամառային դպրոց. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s