«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (այսուհետ՝ կրթահամալիր) հեղինակային մանկավարժության ծրագրով մշակված, փորձարկված է դպրոց-պարտեզը՝ որպես նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդել, որտեղ գործում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր, 5 տարեկանների ուսուցման, 1-4-րդ դասարաներ, 5-6-րդ դասարաններ, երկարացված օրվա ուսուցում, սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպում։
Առաջարկվում է ստեղծել հեղինակային ծրագրով աշխատող դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց-պարտեզ) ցանց (այսուհետ՝ ցանց)՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից: Ցանցում ընդգրկված ուսումնական հաստատությունները կարող են ունենալ տարբեր կառուցվածքներ՝ 2-5 տարեկանների խմբերով նախադպրոցական հաստատություն, 5 տարեկանների ուսուցման խմբերով նախադպրոցական հաստատություն, 5 տարեկանների ուսուցման խումբ ունեցող տարրական, հիմնական կամ միջնակարգ դպրոց, կրթահամալիր, ուսումնական կենտրոն: Ցանցը դպրոց-պարտեզների, այդ թվում՝ նաև կրթահամալիրի կազմում գործող, ազատ ընկերակցություն է: Ցանցում ընդգրկվող հաստատությունում բոլորը, այդ թվում՝ աշխատողները, սաների, սովորողների ծնողները, ծանոթ են հեղինակային կրթական ծրագրով աշխատանքի սկզբունքներին, պատրաստ են ներդնելու իրենց հաստատությունում հեղինակային ծրագիր: Ցանցում ընդգրկվելը չի պահանջում հաստատության պատկանելության փոփոխություն:
Կրթահամալիրը.
- կազմակերպական-մանկավարժական օգնություն է ցուցաբերում ցանցում ընդգրկված հաստատությանը.
- հաստատությանը էլեկտրոնային տարբերակով տրամադրում է անհրաժեշտ ուսումնական, մեթոդական նյութեր.
- պարբերաբար կազմակերպում է ցանցում ընդգրկված ուսումնական հաստատությունների աշխատողների վերապատրաստում.
- ցանցում ընդգրված հաստատությունում իրականացնում է դիտարկումներ.
- տարեկան երկու անգամ կազմակերպում է ցանցում ընդգրկված հաստատությունների աշխատողների հավաք-ստուգատեսներ։
Ցանցում ընդգրված հաստատությունը.
- ապահովում է իր աշխատակիցների՝ ծրագրին համապատասխան վերապատրաստումը.
- հաստատությունում պայմանները համապատասխանեցնում է ծրագրով ներկայացվող պահանջներին.
- համագործակցում է ցանցում ընդգրկված մյուս հաստատությունների հետ.
- ջանքեր է գործադրում ծրագիրը տարածելու և ցանցում այլ հաստատություններ ընդգրկելու ուղղությամբ։
Աշխատանք
- Դպրոց-պարտեզի նյութական, ֆիզիկական միջավայրին ներկայացվող պահանջերի ամբողջացում։
- Ուսումնական փաթեթների՝ ծրագրերի, նյութերի ամբողջացում:
- Դպրոց-պարտեզի ղեկավարին, մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջների ամբողջացում. ղեկավար, մանկավարժական աշխատողների ընտրություն։
- Դպրոց-պարտեզների ղեկավարների, դաստիարակների, դասվարների, երաժշտության, տեխնոլոգիայի դասավանդողների վերապատրաստում:
Ծանուցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակված հեղինակային մանկավարժության ծրագրով աշխատող դպրոց-պարտեզների ցանց | Գործընկեր դպրոցներ