Դասվարին ներկայացվող պահանջներ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
2018-2019 ուսումնական տարի

Նախագիծ

Դասվարին ներկայացվող պահանջներ.

  • բարձրագույն մասնագիտական կրթություն.
  • անգլերենի, ռուսերենի բավարար իմացություն.
  • համակարգչային անհրաժեշտ ծրագրերի իմացություն.
  • հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ.
  • երաժշտական ունակություններ, հմտություններ.
  • մարմնակրթական ունակություններ, հմտություններ, ներառյալ լողը, հեծանվավարությունը.
  • տեխնոլոգիական ունակություններ, հմտություններ.
  • Ծրագրով նախատեսված ուսումնական նյութի անգիր իմացություն։

Դասվարը՝

  • մասնակցում է դասվարների լաբորատորիայի, կրթահամալիրի մասնախմբերից մեկի պարապմունքներին, դպրոցի մանկավարժական խորհրդի պարապմունքին.
  • սահմանված կարգով վարում է իր ուսումնական բլոգը.
  • ուստարվա ընթացքում հրատարակում է իր մեթոդական մշակումները (հոդված) իր բլոգում, կրթահամալիրի «Դպիր» ամսագրում, մանկավարժական այլ հարթակում, մասնակցում է կրթահամալիրային ստուգատեսներին.
  • պատասխանատու է դասարանի ձևավորման համար.
  • ապահովում է ուսուցման համար համապատասխան միջավայր. պատասխանատու է դպրոցում գտնվելու ընթացքում սովորողի անվտանգության, միջավայրը մշտապես հիգիենիկ վիճակում պահելու համար.
  • պատասխանատու է սովորողի ինքնուրույն գործունեության, ինքնասպասարկման, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծականության զարգացման, սովորելու ցանկությունը շարունակ զորացնելու համար.
  • մշակում և կազմակերպում է ուսումնական նախագծեր.
  • մասնակցում է ընթացիկ ուստարվա ուսումնական փաթեթի ստեղծման աշխատանքներին.
  • հաճախում է համացանցին միացած անհատական համակարգչով, ունի թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ (համապատասխան բջջային հեռախոս), անարգել օգտվում է կրթահամալիրի մեդիագրադարանի, մեդիատպարանի հնարավորություններից.
  • սովորողների գործունեության որոշ տեսակներ` երգ-պար, լողուսուցում, հեծանվավարություն, ուսումնական ճամփորդություն, կազմակերպում է մասնագետ-ուսուցչի, ուսուցչի օգնականի հետ.
  • սովորողի ծնողի հետ մշտապես պահպանում է գործընկերային հարաբերություններ, նպաստում նրա մանկավարժական կրթությանը, նրան մասնակից է դարձնում սաների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը, սանի գործունեության  արդյունքների  մասին տրամադրում ամբողջական տեղեկություններ, տարածում հեղինակային կրթական ծրագիրը, արդյունքները՝ այդ նպատակով օգտագործելով նաև իր բլոգը, am ցանցը, էլփոստը, սոցցանցերը։
Advertisements
This entry was posted in Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s