Ուսումնառության պայմանագրի լուծման կարգ

Ուսումնառության պայմանագիրը կարող է լուծվել պայմանագրի կողմերից մեկի` սովորողի (օրինական ներկայացուցչի) կամ դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ։

  1. Սովորողը (օրինական ներկայացուցիչը) նախաձեռնում է պայմանագրի լուծում, երբ`
  • սովորողը (ընտանիքը) փոխում է բնակավայրը,
  • դպրոցի կողմից պայմանագիրը խախտվում է,
  • իրականացվող ուսուցողական ծրագրի արդյունքները սովորողի (օրինական ներկայացուցչի) ակնկալիքներին չեն համապատասխանում։

Դպրոցի կողմից պայմանագրի խախտման կամ ուսուցողական ծրագրի նկատմամբ իր անվստահության մասին սովորողը (օրինական ներկայացուցիչը) իր դիտարկումները հայտնում է դպրոցի ղեկավարին, զրուցում է նրա հետ։ Դպրոցի ղեկավարը վիճակն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում, իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր է ձեռնարկում և արդյունքների մասին 3 օրվա ընթացքում տեղեկացնում սովորողին (օրինական ներկայացուցչին)։ Եթե սովորողը համարում է, որ դպրոցի ղեկավարի գործողությունները բավարար կամ արդյունավետ չեն, դիմում է կրթահամալիրի տնօրենին։ Տնօրենը քննում է իրավիճակը, 3 օրվա ընթացքում իր դիտարկման արդյունքը հայտնում սովորողին, դպրոցի ղեկավարին, անհրաժեշտության դեպքում շտկում իրավիճակը։ Եթե տնօրենի ձեռնարկած միջոցառումները սովորողին չեն բավարարում, վերջինս նախաձեռնում է պայմանագրի լուծում։
Որևէ պատճառով պայմանագիրն ընդհատելու որոշում կայացրած սովորողը (օրինական ներկայացուցիչը) դիմում է դպրոցի գրասենյակ։ Գրասենյակի ղեկավարն այդ մասին գրավոր տեղեկացնում է սովորողի դասավանդողներին, դպրոցի ղեկավարին, ընթերցավարին, կազմակերպչին, կրթահամալիրի գրադարանի ղեկավարին, հաշվապահությանը, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին, որպեսզի նրանք 48 ժամվա ընթացքում գրավոր ներկայացնեն իրենց նկատառումները,  համաձայնությունը կամ առարկությունը։ Գրասենյակ դիմելու հաջորդ օրը սովորողը և նրա օրինական ներկայացուցիչը էլեկտրոնային նամակով  ստանում և լրացնում են «Ուսումնառության պայմանագրի լուծման հիմնավորում» թերթիկը կամ տեղեկանում է պայմանագրի լուծմանը խանգարող հանգամանքների մասին։ Պայմանագիրը լուծվում է, երբ սովորողը (օրինական ներկայացուցիչը) կրթահամալիրին (գրադարանին, ծրագրի գրասենյակին, հաշվապահությանը և այլն) պարտք չունի, դպրոցի ղեկավարը (կազմակերպիչը), կրթահամալիրի տնօրենը ծնողի հետ զրուցելուց հետո հաստատել են պայմանագրի լուծման առաջարկը։ Կրթահամալիրից տեղափոխվող  սովորողների և նրանց օրինական ներկայացուցիչների  լրացրած թերթիկները պահվում են դպրոցի գրասենյակի էլեկտրոնային պահոցում (onedrive-ում)։

2.1. Դպրոցի ղեկավարը նախաձեռնում է պայմանագրի լուծում`

  • սովորողի կողմից կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքում,
  • սովորողի, նրա օրինական ներկայացուցչի կողմից պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում,
  • կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող պահանջները սովորողի կողմից չապահովելու դեպքում։

2.2. Կրթահամալիրի սովորողի պարտականությունները որոշված են կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (9.15-9.20 կետեր) և ուսումնառության մասին կնքած պայմանագրով: Սովորողի կողմից պարտականությունները չկատարելու կամ կարգապահական կանոնները խախտելու մասին ուսուցիչը գրավոր կամ բանավոր տեղեկացնում է դպրոցի ղեկավարին: Դպրոցի ղեկավարը խախտման մասին զրուցում է սովորողի հետ և բացատրագիր վերցնում նրանից: Ներքին կարգապահական կանոնների խախտումը կրկնվելու դեպքում դպրոցի ղեկավարը կարող է սովորողին հայտարարել նկատողություն, խիստ նկատողություն: Նկատողության մասին տեղեկացվում են սովորողի ծնողները և դպրոցի սովորողները: Էլեկտրոնային մատյանում գրառում է կատարվում նկատողության և դրա համար հիմք հանդիսացող խախտման մասին: Նկատողությունը հրապարակվում է դպրոցի կայքում։ Նույն սովորողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում «խիստ նկատողություն» տույժը երկրորդ անգամ կիրառելուց առաջ դպրոցի ղեկավարը սովորողի հարցը ներկայացնում է մանկավարժական խորհրդի քննարկմանը՝ ներառելով կրթահամալիրի բոլոր դասավանդողներին: Միջին և ավագ դպրոցների սովորողների հարցը քննարկվում է նաև սովորողների հետ՝ կրթահամալիրի խորհրդի սովորող անդամների նախաձեռնությամբ: Քննարկումների արդյունքում, եթե չի առաջանում դասավանդողների և (կամ) սովորողների խումբ, որը պարտավորություն է վերցնում սովորողի վարքի վերահսկումը, դպրոցի ղեկավարը սովորողին առաջարկում է տեղափոխվել այլ ուսումնական հաստատություն, միակողմանի լուծում է ուսումնառության պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողին, օրինական ներկայացուցչին: Պայմանագրի լուծման հիմքում դպրոցի ղեկավարը դնում է սովորողի ստացած կարգապահական տույժերը, դպրոցի ուսուցիչների գրավոր կարծիք-երաշխավորությունները։ Սովորողի պայմանագիրը լուծելու մասին դպրոցի ղեկավարը գրավոր տեղեկացնում է կրթահամալիրի տնօրենին։

2.3. Սովորողի և նրա օրինական ներկայացուցչի կողմից պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում դպրոցի ղեկավարը սովորողին հիշեցնում է դրա մասին։ Եթե շարունակում է խախտվել պայմանագիրը, դպրոցի ղեկավարը դպրոց է հրավիրում օրինական ներկայացուցչին՝ զրույցի, որի արդյունքը ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին` պայմանագրում փոփոխություն անել, կամ պայմանագիրը լուծել։ Պայմանագրի լուծումից առաջ դպրոցի ղեկավարը խորհրդակցում է դպրոցի մանկավարժական խորհրդի հետ, ստանում  ուսուցիչների գրավոր կարծիք-երաշխավորությունները։

2.4 Կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող պահանջները սովորողի կողմից չապահովելու դեպքում կիսամյակի վերջում (ուսումնական առաջին-երկրորդ շրջաններ և երրորդ-չորրորդ շրջաններ) դպրոցի ղեկավարը, խորհրդակցելով մանկավարժական խորհրդի հետ, միակողմանի լուծում է ուսումնառության պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողին և օրինական ներկայացուցչին:

  1. Պայմանագրի լուծումը` որպես լրացում, կցվում է պայմանագրին։ Այնտեղ նշվում են պայմանագրի լուծման օրը, հիմքերը։ Պայմանագրի լուծումից հետ դպրոցի գրասենյակի ղեկավարը ՀՀ ԿԳՆ ընդունած կարգով շարունակում է սովորողի` դպրոցից տեղափոխվելու գործընթացը և սովորողների շարժմատյանում համապատասխան գրանցում անում։

Դպրոցը սովորողին տրամադրում է ԿԳ նախարարի 2011թ. 1640-Ն հրամանով որոշված փաստաթղթեր (դրանց էլեկտրոնային տարբերակներ): Եթե «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողը ծրագրից դուրս է գալիս մինչև դրա ավարտը՝ ՀՀ ԿԳՆ սահմանված կարգով 4-րդ դասարանի ստուգումների արդյունքում 5-րդ դասարան տեղափոխվելը, նրան տրված փաստաթղթում նշվում է իր տարիքային խմբին համապատասխան դասարանը:

Advertisements

About gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
This entry was posted in Մասնաժողով, Քննարկվող, Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s