Այլընտրանքային հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միության ձևավորման սկզբունքները

Նախագիծ

Նպատակները։ Այլընտրանքային հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական
հաստատությունների, անկախ կազմակերպական-իրավական ձևից (այսուհետ՝
Անդամ), միությունը (այսուհետ՝ Միությունը) ստեղծվում է Հայաստանում
այլընտրանքային կրթությունը զարգացնելու համար, ինչը կրթական ծրագրի ազատ
ընտրության միջոցով կապահովի սովորողի կրթության իրավունքի իրականացումը։

Միությունը Անդամների կամավոր միավորում է: Միության բոլոր Անդամները
իրավահավասարազոր են: Անդամն ազատ է իր այլնըտրանքային ծրագիրը մշակելու,
իրականացնելու, տարածելու հարցում: Միության Անդամները նպաստում են միմյանց
ծրագրերի բարելավմանը, տարածմանը:

Անդամները համարում են, որ հանրակրթության մասին ՀՀ օրենքով սահմանված
այլընտրանքային կրթական ծրագրերի առկայությունը (այդ թվում՝ հեղինակային,
փորձարարական, միջազգային), կրթական հաստատությունների ինքնավարությունը
երկրում կրթության զարգացման կարեւորագույն գրավականն են։

Անդամը պարտավորվում է անընդհատ բարելավել իր իրականացրած կրթական
ծրագիրը, լինել թափանցիկ և մատչելի Անդամների և հանրապետության այլ
ուսումնական հաստատությունների համար, անընդհատ աշխատանք տանել
հանրապետության այլ դպրոցներից ցանկացողներին օգնելու ուղղությամբ:

Միությունը իր գործունեությունն իրականացնում է Անդամների միջոցներով և
աշխատակիցներով: Միությունը կարող է հավելյալ միջոցներ հայթայթել իր
գործունեության համար՝ դիմելով իր նպատակներին համահունչ գրանտային
ծրագրերին, ներազդելով արդեն իրագործվող ծրագրերի ընթացքի վրա, կամ
կազմակերպելով ֆոնդահայթայթման գործընթաց։

Միությունը համագործակցում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության,
նախարարության ենթակա կառույցների, կրթությունը վերահսկող մարմինների,
հանրապետական և արտասահմանյան այլ կառույցենր հետ։

Միության գործունեության հիմքը հռչակագիրն է։

Միությունը գործում է բաց, թափանցիկ, ունի էլեկտրոնային կայք և վարում է էջ
սոցցանցում:

Տարբերակներ

Advertisements

About gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
This entry was posted in Մասնաժողով, Քննարկվող. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s