Առաջարկներ

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում տեղ չեն գտել տարիների մեր փորձառության ընթացքում ձևակերպված խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել։

  1. Այլընտրանքային, հեղինակային կրթական ծրագրերի տարածման մեխանիզմների մշակում: Նույն կրթական ծրագրով աշխատող ուսումնական հաստատությունների ցանցի ստեղծում: Դրա համար ուսումնական հաստատությունը պիտի հնարավորություն ունենա ընտրելու կրթական ծրագիրը՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով՝ 3-րդ հոդվածի 6-րդ կետով որոշվածներից։ Այսօր հաստատված վիճակը խտրական է, և չի նախատեսվում մինչև 2030-ը դրա հաղթարարումը։
  2. Կրթության ոլորտում թվային միջոցների և համացանցի ներդրում: Ուսումնական պրոցեսի կազմակերպում համակարգիչների միջոցով: Հանրակրթության մեջ ուսուցման հեռավար ձևի ներդրում, այդ թվում՝ նաև ավարտական քննությունների հեռավար կազմակերպում: Պետական քաղաքականությամբ երաշխավորած կրթության իրավունքի իրացում՝ սովորողի առանձնահատկություններին, պայմաններին համապատասխան՝ կրթության ձևի ազատ ընտրության հնարավորությամբ («Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 12)։
  3. Նոր տեսակի ուսումնական հաստատություն դպրոց-պարտեզների ստեղծում՝ նախադպրոցական և տարրական կրթությունը նույն հաստատությունում կազմակերպելու ճանապարհով, ինչը կբերի արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման:
  4. Հանրապետության խոշորացված համայնքներում ուսումնական գործի կազմակերպում:
  5. Նախադպրոցական կրթության համակարգի զարգացումը:
  6. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացում:
    ՀՀ կրթության մասին օրենքի հոդված 18-ի 7-րդ կետում ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ»: Այդ հաստատությունները պետք է դիտվեն որպես 19 տարին չլրացածների համար պարտադիր, ասել է՝ անվճար կրթություն իրականացնող հաստատություններ:
    Այդպիսի հաստատությունների կամ դրանց մասնաճյուղերի հիմնում խոշորացված համայնքներում:
    Արհեստագործական կրթության ծրագրի բազմաձևության ապահովում, նաև տարբեր ժամկետներով, արտադրության մեջ, իրական կյանքում իրականացնելու պայմաններով։
  7. Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ իր ազատ ընտրությամբ ծառայություն, դրա կազմակերպման ֆինանսական միջոցների տրամադրում պատվիրատուին՝ վերապատրաստվող ուսուցչին։
  8. Բարձրագույն մասնագիտական կրթությամբ մասնագետների ներառում կրթական ծրագրերում մանկավարժական վերապատրաստման դասընթացների միջոցով։
Advertisements

About gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
This entry was posted in Մասնաժողով, Քննարկվող, Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s