Տեխնոլոգիան, կերպարվեստը հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններում

Ուսումնասիրություն. 2017թ. սեպտեմբեր-նոյեմբեր

Ընդհանուր բաղադրիչ

  • 1-3-րդ դասարանում «Կերպարվեստ, տեխնոլոգիա»՝ շաբաթական 2-ական ժամով։
    – «Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ (կետ 27): Դասընթացը ներառվում է «Իմացումի հրճվանք» ծրագրում։
    Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային տեխնիկան՝ համակարգիչ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար (կետ 19):
  • 4-9-րդ դասարաններում՝ «Տեխնոլոգիա» շաբաթական 2-ական ժամով։
    4-5-րդ դասարաններում՝
    «Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է խոհանոցային, բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով (կետ 28):
    Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակարպելու ծրագիր (կետ 19):
    6-9-րդ դասարաններում՝
    «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Տնային տնտեսվարություն», «Միջավայրի խնամք և բարեկարգում», «Պարտեզի խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն, առաջին բուժօգնություն», «Մեդիատեխնոլոգիաներ», «Դիզայն-խեցեգործություն», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» դասընթացներից, կազմակեպվում է ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների, սպասարկման (հերթապահության) ուսումնական նախագծերի ձևով: Ուսումնական պարապմունքի ժամանակ դասարանը բաժանվում է երկու խմբի (կետ 30)։
    Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն աշխատում է տեքստային խմբագրով, կարողանում է ներկայացում կազմակարպել, ֆիլմ, ռադիոնյութ ստեղծել, կիրառում է որոնողական ծրագրեր, մոնտաժային ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզներ, դասընթացների ծրագրերով որոշված կիրառական այլ ծրագրեր, օգտվում է համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox և այլ: Կարողանում է սեփական նյութերը համացանցում տարածել: Ծանոթանում է տեղեկատվության օգտագործման բարոյական նորմերին (կետ 19):
  • 10-12-րդ դասարանում՝
    Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն ստանում է գիտելիքներ տեղեկույթի, դրա ստացման, մշակման, պահպանման, փոխանցման մասին. ստեղծում է էլեկտրոնային ուսումնական նյութ, ֆիլմ, ռադիոնյութ. սովորում է գնահատել համացանցում ներկայացված տեղեկատվության վստահելիությունը, վարում է իր ուսումնական բլոգը, կիրառում է համացանցում աշխատելու բարոյական նորմերը: Զարգանում են համակարգչային ծրագրերով, համացանցային տարածքներում աշխատելու կարողությունները (կետ 19):
  • 1-12-րդ դասարաններում՝
    – Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
    – Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին, արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են
    :
  • 4-12-րդ դասարաններում՝ Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:

Սովորողների ընտրությամբ՝

  • 1-3-րդ դասարաններում՝ շաբաթական 2-ական ժամ «Կերպարվեստ»
  • 4-5-րդ դասարաններում՝ շաբաթական 4-ական ժամ պարտիզպանի գործունեություն, դիզայների գործունեություն
  • 6-9-րդ դասարաններում՝ 4-ական ժամ կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, պարտիզպանի, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, պարտիզպանի, խոհարարության, կարուձևի) գործունեություն
  • 10-12-րդ դասարաններում՝ 4-ական ժամ գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, գծագրություն-նախագծում, քանդակ, մուլտիպլիկացիա, կերպարվեստ և դիզայն, խեցեգործություն, ոսկերչություն, կար և մոդելավորում, գործվածք-գորգ-կարպետագործություն, հասարակական սնունդ, վարսավիրություն և դիմահարդարում, պարտեզապուրակային գործ, ատաղձագործություն, երկրագործություն, վայրի բույսերի հավաքում-մշակում։

Գնահատման մասին

  1. Սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները (այդ թվում` հետազոտական-ստեղծագործական-թարգմանական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, հայրենագիտական արշավների նյութեր, առաջադրանքների կատարում, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ուսումնական շրջանների  հաշվետվություններ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր)։
  2. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները, այդ թվում 12-րդ դասարանցիների լրացուցիչ կրթության, ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում, համերգներում, մրցումներում:
Advertisements
This entry was posted in Մանկավարժական ակումբ, Քննարկվող, Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s