Ուսումնական Գյումրի

Նոյեմբերի 23-ին Գյումրիում քննարկվող նախագիծ

  • Ազգագրական ամենամյա բաց ճամբարի համատեղ կազմակերպում հունիսին, հոկտեմբերին
  • Գյումրիի նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների, նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնողների վերապատրաստում
  • Գյումրիի հանրակրթական հասատատությունների մանկավարժական աշխատողների մեդիահանրակրթության, նախագծային ուսուցման վերապատրաստում
  • Հայ-վրացական հանրակրթական կամուրջներում Գյումրիի հանրակրթական հաստատությունների, սովորողների-դասավանդողների խմբերի ներգրավում. վրացերենի ուսուցում Գյումրիում
  • Մշակութային-արհեստագործական Գյումրին Երևանում՝ կրթահամալիրի գեղարվեստի, քոլեջի, տեխնոլոգիայի հարթակներում
  • Կրթահամալիրի նախագծային խմբերը մշակութային-արհեստագործական Գյումրիում
  • Գյումրիի սովորողների-դասավանդողների խմբերի մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված բաց ստուգատեսներին, փառատոներին, նախագծերին

 

Թողնել մեկնաբանություն