«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղի ղեկավարի ընտրության կարգ

Կրթահամալիրի տնօրենը աշխատողներին տեղեկացնում է (էլեկտրոնային նամակ, սուրհանդակ, տնօրենի օրագիր, հայտարարություն) ուսումնական մասնաճյուղի ղեկավարի թեկնածու փնտրելու մասին: Թեկնածու կարող է առաջադրվել.

  • ինքնառաջադրմամբ.
  • տվյալ մասնաճյուղում աշխատողների խմբի կողմից՝ առաջադրումը նախօրոք համաձայնեցնելով թեկնածուի հետ.
  • կրթահամալիրի այլ աշխատողների խմբի կողմից՝ առաջադրումը նախօրոք համաձայնեցնելով թեկնածուի հետ:

Թեկնածուն պետք է.

  • ունենա բարձրագույն կրթություն.
  • ունենա ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք, կամ նրան տրվում է մեկ տարի ժամանակ այդ իրավունքը սահմանված կարգով ստանալու համար.
  • իմանա տվյալ մասնաճյուղում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը.
  • տիրապետի մայրենի լեզվին և գոնե մեկ օտար լեզվի.
  • կարողանա կազմել մասնաճյուղի տարեկան և ամսեկան ծախսերի նախահաշիվը:

Առաջադրվողը.

  • լրացնում է համապատասխան հայտը՝ նշելով անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի առկայությունը, մասնաճյուղում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի նկարագրությունը, այդ ծրագրերի վերաբերյալ իր առաջարկությունները.
  • info@mskh.am հասցեով ուղարկում է իր ինքնակենսագրությունը (CV), նշելով մանկավարժական-մեթոդական իր հրապարակումները, թարգմանությունները.
  • կրթահամալիրի տնօրենի առաջարկով կազմակերպում և ղեկավարում է ուսումնական ճամբար, ներկայացնում ճամբարի հաշվետվությունը:

Կրթահամալիրի տնօրենը.

  • հետևում է թեկնածուի գործունեությանը, օգնում նրան.
  • իր աշխատակազմի միջոցով կազմակերպում է ուսումնասիրություններ.
  • անհրաժեշտության դեպքում դիմում է կրթահամալիրի աշխատողներին թեկնածուի մասին լրացուցիչ տեղեկություններ իմանալու նպատակով.
  • ընտրություն կատարելուց հետո թեկնածուին ներկայացնում է կրթահամալիրի խորհրդի հաստատմանը:

 

 

Advertisements

About gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
This entry was posted in Քննարկվող. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s