Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզի ղեկավարի մասին

Դպրոց-պարտեզը կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղ է: Կրթահամալիրում գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզները:

Դպրոց-պարտեզում իրականացվում են նախադպրոցական, տարրական, 5-րդ դասարանցիների հանրակրթության, հատուկ (այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), նախասիրական, լրացուցիչ կրթության հեղինակային կրթական ծրագրեր: Կրթահամալիրում մշակված հեղինակային կրթական ծրագրերը դպրոց-պարտեզում կազմակերպելու, դպրոց-պարտեզի աշխատողների, սովորողների, նրանց ծնողների միջոցով տարածելու, աշխատողների, սովորողների կողմից կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները պահապանելու, ուսումնական տարածքներում հիգիենիկ վիճակ ապահովելու պատասխանատուն դպրոց-պարտեզի ղեկավարն է: Դպրոց-պարտեզի ղեկավարին կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:

Դպրոց-պարտեզի ղեկավարը.

  • մասնակցում է կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի, կառավարման խորհրդի նիստերին.
  • կազմակերպում է դպրոց-պարտեզի մանկավարժական խորհրդի աշխատանքները.
  • ուսումնական պլանի, դրանում որոշված կարգերի փոփոխությունների առաջարկություններ է ներկայացնում.
  • կազմակերպումը սաների ընդունելությունը.
  • կազմում է դպրոց-պարտեզի սովորողների խմբերը.
  • ստուգում և հաստատում է դասացուցակը.
  • կազմում է դպրոց-պարտեզի ֆինանսական նախահաշիվը և հետևում դրա կատարումը.
  • աշխատողի հետ քննարկում է նրա անհատական աշխատանքային պլանը և հաստատում այն.
  • մանկավարժական աշխատողներին օգնում է ուսումնական նախագծեր մշակելիս, ծանոթ է և հետևում է դրանց ընթացքին.
  • ուսումնասիրում է ուսումնական ճամփորդությունների հայտերը, դրանք ներկայացնում կրթահամալիրի տնօրենին հրամանագրման.
  • դպրոց-պարտեզի աշխատողին ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին՝ խրախուսման կամ տույժի.
  • խրախուսում կամ տույժի է ենթարկում սանին:
Advertisements

About gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
This entry was posted in Քննարկվող, Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s