Տնային ուսումնական աշխատանքը ուսումնական պլաններում, ուսուցման կազմակերպման կարգերում

Ուսումնական պլանների աղյուսակներում տեղ է թողած տնային ուսումնական աշխատանքի ժամաքանակ նշելու համար։ 

Ուսումնական պլանների պարզաբանումներում՝

1-3-րդ, 4-5-րդ դասարանների՝

  • Տնային ուսումնական աշխատանքը սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ լրացուցիչ աշխատանք է, ամենամսյա ֆլեշմոբներ։

6-9-րդ, 10-12-րդ դասարանների՝

  • Սովորողի տնային աշխատանքը բաղկացած է նրա ընտրած (անհատական ուսումնական պլանով) դասընթացների առաջադրանքներից, ամենամսյա առարկայական ֆլեշմոբներից, ուսումնական նախագծի աշխատանքից։

Ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգ

Ուսումնական աշխատանքը 1-12-րդ դասարանում կազմված է հետևյալ հիմնական բաղկացուցիչներից.

  • Դասարանական աշխատանք
  • Տնային աշխատանք` լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն

Դասարանական աշխատանք՝ ուսումնական պարապմունք։ Դասարանում, դպրոցում, կրթահամալիրի որևէ ուսումնական տարածքում, պարտեզում, քաղաքային պուրակում, թանգարանում, ձեռնարկությունում, կատարվող աշխատանքն է, որը պարտադիր է պարապմունքի մասնակից բոլոր սովորողների համար: Դա սովորողի կողմից արվող անհատական կամ խմբային աշխատանք է: Դասարանական աշխատանքի արդյունքում սովորողն ապահովում է պետական հանրակրթական չափորոշչի ներկայացրած պահանջները և գնահատվում համապատասխան կարգով։ Դասից բացակայող, կրթահամալիրի տնօրենի, դպրոցի ղեկավարի հրամանով ուսումնական այլ գործունեություն իրականացնող սովորողը դասարանական աշխատանքը կատարում է տանը՝ որպես հեռավար ուսուցում:

Դասավանդողը ուսումնական պարապմունքի ծրագիրը նախօրոք հրապարակում է իր բլոգում: Դասարանում արվող գրավոր առաջադրանքների արդյունքները սովորողներն հրապարակում են իրենց բլոգներում: Դասարանում կատարվող աշխատանքը ստուգվում է կա՛մ դասարանում՝ խմբային քննարկման միջոցով, անհատապես, կա՛մ ուսուցչի` սովորողի վիրտուալ տարածքում արվող գրառումներով և ուղղորդումներով:

Տնային աշխատանք` լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն: Սովորողի անհատական ուսումնական պլանում նշվում են այն գործունեությունները, որոնցից սովորողը` ծնողի հետ համաձայնեցված, ցանկանում է ունենալ տնային հանձնարարություն`որպես լրացուցիչ կրթություն: Լրացուցիչ կրթության փաթեթում նախագծեր են, ոչ ստանդարտ խնդիրներ ու առաջադրանքներ, հետազոտական-ստեղծական աշխատանքներ: Լրացուցիչ կրթության տնային առաջադրանքներն ուղղված են սովորողի նախասիրությունների բավարարմանն ու զարգացմանը: Այս փաթեթը դասավանդողը նույնպես հրապարակում է նախօրոք: Իր առարկայից տնային առաջադրանքներ ստացած սովորողի հետ դասավանդողն աշխատում է առցանց և առկա` նշանակված խորհրդատվական օրերին և ժամերին: Գնահատման մատյաններում արտացոլվում են նաև սովորողի տնային ուսումնական աշխատանքի հրապարակված արդյունքները:

Advertisements
This entry was posted in Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s