Լրացուցիչ կրթությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

2017-2018 ուստարի

Սովորողի լրացուցիչ կրթությունը (այսհուհետ` լրացուցիչ կրթություն) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր։ Անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ» հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Այն որոշված է կրթահամալիրի կանոնադրությամբ, հեղիտնակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով, «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» պետական ծրագրով, սովորողների անհատական ուսումնական պլաններով, ուղղված է տարատարիք սովորողների նախասիրությունների զարգացմանը և կրթական պահանջները բավարարելուն: Լրացուցիչ կրթությունն իրականացվում է խմբային  և  անհատական  ուսումնական պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական ճամբարների, հավաքների միջոցով:

Սովորողների, մեծահասակների լրացուցիչ կրթությունը կազմակերպելու համար կրթահամալիրի կազմում գործում են լրացուցիչ կրթական ծառայություններ իրականացնող հաստատություններ՝ ուսումնական կենտրոններ։ Ուսումնական կենտրոնների ղեկավարներին, աշխատակարգերը կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի կառավարման խորհուրդը: Կրթահամալիրի տնօրենը ուսումնական կենտրոնի ղեկավարի թեկնածուին ընտրում  է մրցութային կարգով:

Կրթահամալիրում 2017-2018 ուսումնական տարում գործող ուսումնական կենտրոններն են.

  • Երաժշտության, պարի
  • Կերպարվեստի և տեխնոլոգիայի
  • Կինո-ֆոտոյի և թատրոնի
  • Օտար լեզուների
  • Մարզական
  • Շախմատի
  • Ուսումնական ագարակ
  • Մեդիագրադարան
  • Մանկավարժության

Լրացուցիչ կրթության յուրաքանչյուր կենտրոն ունի իր բլոգը (կայքը), որտեղ թվարկված են տվյալ կենտրոնում մատուցվող ծառայությունները և վճարները, դրանց նկարագրությունները, պարապողները, պայմանագրի ձև, ուսումնական նյութեր:

Սովորողների երկարացված օրվա կազմակերպումը լրացուցիչ կրթություն է, որ իրականացնում են կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղ հաստատությունները։ Մասնաճյուղի կայքում կա «Լրացուցիչ կրթություն» բաժին, որը ներկայացնում է տվյալ մասնաճյուղում իրականացվող լրացուցիչ կրթության ծրագրերը, պարապմունքներները, լրացուցիչ կրթություն ստացող սովորողներին:

Լրացուցիչ կրթություն կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ճամբարներում՝ ամառային լողափնյա, հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային, կրթական փոխանակումների ծրագրով, կրթահամալիրի սովորողի, աշխատողի ընդունելության կարգերով որոշված «Մուտք կրթահամալիր» և այլ։

Սովորողը լրացուցիչ կրթություն կարող է ստանալ տնային առաջադրանքների, արձակուրդային ուսումնական նախագծերի միջոցով:

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը կարող է իրականացնել լրացուցիչ կրթություն՝ սահմանված կարգով ներկայացնելով իր ուսումնական բլոգում իր առաջարկած ծրագիրը, աշխատակարգը (պարապմունքների շաբաթական թիվ, ժամանակացույց), շահառուներին, ուսումնական նյութերը:

Կրթահամալիրի սովորողն իր լրացուցիչ կրթությունը կարող է կազմակերպել կրթահամալիրից դուրս: Նա իր բլոգում, մասնաճյուղի, որտեղ սովորում է, կայքում պարբերաբար պատմում է իր լրացուցիչ կրթության, հաջողությունների մասին:

Լրացուցիչ կրթության պարապմունքները, արդյունքները սահմանված կարգով արտացոլվում են կրթահամալիրի էլեկտրոնային մատենավարության մեջ։

Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է.

  • լրացուցիչ կրթական ծառայությունների համար սահմանված կարգով կնքվող ուսումնառության պայմանագրերով և դրանց հավելվածներով որոշված ծնողական դրամական միջոցներով. վճարի չափը որոշվում է կրթահամալիրի խորհրդի հասատատած` ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներով.
  • «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներով.
  • այլ շահառուների, ծնողների, բարերարների, միջազգային ծրագրերի նպատակային ներդրումով.
  • նախաձեռնողների կամավորական աշխատանքով։

Վճարովի լրացուցիչ պարապմունքների մասնակցությունը կամավոր է: Լրացուցիչ պարապմունքների խմբերը բաց են. կարող են ընդգրկվել այլ դպրոցների սովորողներ` սահմանված կարգով կնքելով պայմանագիր:

Advertisements

About gevorgh

Ծնվել եմ 1955թ. հուլիսի 10-ին: Ուսուցիչ եմ: Աշխատում եմ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
This entry was posted in Ընդհանուր. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s