Մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածության գրանցման կարգ

Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատողի (այսուհետ՝ աշխատող) ուսումնական ծանրաբեռնվածությունը 2017-2018 ուսումնական տարում որոշվում է 2016-2017 ուստարում նրա գործունեության արդյունքների վերլուծության հիման վրա:

Մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշվում է առաջին և երրորդ շրջանի համար՝ սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-մայիս: Հունվար և հունիս ամիսներին մանկավարժական աշխատողի հաստատվում է առանձին աշխատանքային պլան:

«Իմացումի հրճվանք» ծրագրով աշխատող խմբերում ծրագրի ղեկավարին ընտրում է դպրոց-պարտեզի ղեկավարը:

Առարկայական ուսուցիչներին ընտրում է համապատասխան դպրոցի ղեկավարը, որը պետք է կարողանա հիմնավորել իր ընտրությունը: Մանկավարժական աշխատողին տրվող ժամերը լրացվում են դասաբաշխման ֆայլում, որը պահվում է կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարի Sky&Drive պահոցում: Լրիվ աշխատաժամանակով աշխատող մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածությունը շաբաթական 18-22 միջակայքում է: Սովորողի ընտրությամբ դասընթացի և գործունեության, նախասիրությունների ակումբի ժամերը հաշվառվում են հիմնական աշխատաժամանակում: Լրացուցիչ ուսուցման դասընթացների ժամերը մանկավարժական աշխատողի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն են:

Ավագ դպրոցում ուսումնական ծանրաբեռնվածությունը բաշխելիս դպրոցի ղեկավարն ապահովում է նաև սովորողի դասավանդողին ընտրելու իրավունքը։

Advertisements
This entry was posted in Ընդհանուր. Bookmark the permalink.

One Response to Մանկավարժական աշխատողի ուսումնական ծանրաբեռնվածության գրանցման կարգ

  1. Pingback: Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք | Մանկավարժության կենտրոն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s